Նոր iPad Air-ը դարձել է 2024 թվականի մայիսյան շնորհանդեսի ժամանակ ներկայացվածամենաուշագրավ նոր արտադրանքներից մեկը, և ահա թե ինչու: Apple-ը երբեք այս շարքիպլանշետները չի թողարկել 13դյույմանոց էկրանով: Այստեղ արժե ավելացնել առաջադեմչիպսեթը, գերազանց հզորությունը և արհեստական բանականությունը: Եկեք պարզենք, թե ինչ այլառանձնահատկություններ ունի ընկերությունը, և արդյոք արժե այդ առանձնահատկություններիհամար գնել iPad Air M2:

Նվազագույն և առավելագույն չափսեր

Apple-ի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք վայելել iPad Air-ի 13 դյույմանոց տարբերակիհարմարավետությունը՝ 214,90 x 280,6 մմ, 617 գրամ: Նոր ձևաչափը թույլ է տալիս ոչ միայն խաղալ, դիտելտեսանյութեր և շրջագայել ինտերնետում, այլ նաև աշխատել փաստաթղթերի և ցանկացած այլ տվյալների հետմեծ էկրանին։ Նախկինում, եթե ցանկանում էիք ավելի մեծ անկյունագծով տարբերակ, ապա Դուք պետք է գնեիքPro տարբերակը:

Լայնաֆորմատ պլանշետի հետ ներկայացվել է նաև iPad Air 11″ 2024-ը։ Այս «փոքրիկը» կշռում է ընդամենը 462 գրամ, չափսերը՝ 178,5 × 247,6 մմ։ Այն կտեղավորվի ցանկացած պայուսակի մեջ, և միևնույն ժամանակ վերջինիսհնարավորությունները չեն զիջում իր «ավագ եղբորը»:

Ինչ վերաբերում է մնացածին, ապա պլանշետների դիզայնն ու բովանդակությունը նույնն են։ Կորպուսը կատարյալբարակ է՝ 6,1 մմ, և պատրաստված է էկոլոգիապես մաքուր վերամշակված ալյումինից: Apple-ը հոգ է տանումշրջակա միջավայրի մասին և ամեն կերպ շեշտում է դա։ Ալյումինը նույնպես քայքայման հանդեպ դիմացկուն է, ուստի նույնիսկ մի քանի տարի անց պլանշետը կունենա նոր տեսք: Առկա են մի քանի գույներ. կապույտ, մանուշակագույն, «Տիեզերական մոխրագույն» (Space gray), «Փայլող աստղ» (Starlight):

Երբ էկրանն ամեն առումով լավն է

Այն OLED չէ, ինչպես Pro տարբերակի դեպքում: Սակայն Liquid Retina-ն ինքնին բացառիկ է.

  • 600-նիթ պայծառություն: Սա բավարար է, որպեսզի գույները մնան հարուստ, իսկ պատկերը լինիկոնտրաստային նույնիսկ դրսում ամառային պայծառ օրը։ Համեմատության համար որոշ նոութբուքեր ևպլանշետներ չեն հասնում 400 նիթի:
  • 60 հց — էկրանի թարմացման արագությունը: Կադրերը ոլորման ժամանակ շատ սահուն փոխարինում ենմիմյանց։
  • 2360×1640 պիքսել՝ մինի-տարբերակի դեպքում, 2732×2048 պիքսել՝ մաքսի-տարբերակի դեպքում: Սրանում էկայանում հստակ, մանրամասն պատկերի գաղտնիքը:
  • Р3 — ընդլայնված գունային ծածկույթ: Այստեղից էլ միլիոնավոր երանգներով հարուստ պատկերները։
  • Հակափայլային ծածկույթն ապահովում է հստակ տեսանելիություն՝ անկախ պայմաններից, իսկ True Tone-ըկարգավորում է էկրանի ջերմաստիճանը՝ լուսավորությանը համապատասխան: Սա նվազեցնում է աչքերիլարվածությունը տեքստի հետ երկարատև աշխատանքի ընթացքում:

Եվ արդյունքում ի՞նչ ենք ստանում: Իրատեսական, հարուստ և մանրամասն պատկեր: Նկարները սահուն կերպովփոխվում են, աչքերը հարմարավետ են զգում ցանկացած պայմաններում։

M2 չիպի նոր հնարավորությունները և ոչ միայն

Արտադրողականության պահուստն ավելացել է ավելի արագ CPU-ի (8 միջուկ), GPU-ի (9 միջուկ) և 16 Neural Engineնեյրոմիջուկների շնորհիվ:

Այսպիսով, պրոցեսորի կատարողականությունը նախորդի համեմատ աճել է 15%-ով, իսկ գրաֆիկայինը՝ 25%-ով։Նեյրոմիջուկներն արագացել են 40%-ով։ Իսկ չիպսեթը աշխատում է 50%-ով ավելի արագ, քան M1-ը, քանի որհիշողության թողունակությունը դարձել է 100 ԳԲ/վ։ Այս ցուցանիշներով պլանշետն ավելի լավ է հաղթահարումգրասենյակային ծրագրերը, մուլտիմեդիայի մշակումը և ծանր խաղերը: Դուք նույնիսկ կարող եք ստեղծել 3D մակետներ Trimble SketchUp-ում ՝ առանց դանդաղելու:

Օգտագործելով Core ML տեխնոլոգիան՝ հնարավոր է հավելվածներին ավելացնել մեքենայական ուսուցում ևարհեստական բանականություն: Ձեզ անհրաժեշտ է Visual Look Up-ում կտրել ֆո՞նը: Ամեն ինչ շատ հեշտ է: Ոչպակաս պարզ և արագ Դուք կարող եք տեքստ հանել լուսանկարից (Live Text) և ուղղել լուսանկարները (Photomator): Դուք և սարքը կունենաք ամբողջական փոխըմբռնում:

Ավելի շատ հիշողություն և օգտակար գործիքներ

Հիշողության նվազագույն ծավալն ավելացել է մինչև 128 ԳԲ։ Սակայն այստեղ պետք չէ կանգ առնել. չէ՞ որ դեռառկա են 256 ԳԲ, 512 ԳԲ, 1 ՏԲ:

iPadOS 17-ի հետ մեկտեղ պլանշետն ունի բազմաթիվ արժեքավոր գործիքներ. Stage Manager՝ միաժամանակ միքանի ծրագրերի հետ աշխատելու համար, PDF ֆայլերի ավտոմատ լրացում, ինտերակտիվ գործողություններ/վիդջեթներ՝ բլոկավորման էկրանին ցուցադրելու համար և այլն։ Կարծես թե սարքը լուծում է Ձեր առջև ծագածբոլոր խնդիրները, այնպես չէ՞։

Նման տեսախցիկով և ստերեո ձայնով կյանքն ավելի հեշտ է

Այժմ 12 ՄՊ դիմային տեսախցիկը տեղադրված է պլանշետի երկար կողմում, ուստի ավելի հեշտ կլինիկազմակերպել վիդեո կոնֆերանսներ և ընտանեկան զրույցներ: Center Stage տարբերակը կապահովի, որպեսզիԴուք միշտ մնաք կադրի կենտրոնում:

12 ՄՊ հիմնական տեսախցիկը խոստանում է շատ գեղեցիկ և հստակ բովանդակություն: Այն նկարահանում էբարձր լուծաչափով լուսանկարներ և 4K տեսանյութեր 240 կադր/վրկ արագությամբ՝ slow-mo ռեժիմում: Դանդաղեցնում ենք տեսանյութը և վայելում: Ավելին, կադրում առկա չէ  մշուշոտ որևէ պատկեր:

Տեսախցիկը փոխարինել է սկաներին, իսկ Apple Pencil-ը փոխարինել է իրական գրչին: Այնուամենայնիվ շատավելի հեշտ է սկանավորել փաստաթուղթը, ստորագրել վիրտուալ և անմիջապես էլեկտրոնային փոստովուղարկել փաստաթուղթը: Թուղթ, տպիչներ, ծրարներ, շատ անիմաստ կորցրած ժամանակ. այս ամենն այլևսպարտադիր չէ:

Երկու ստուդիա-միկրոֆոններ, և Ձեր ձայնը զանգերի և նկարահանումների ժամանակ կատարյալ կլինի: Աղմուկինվազեցումը և տեսախցիկի հետ համաժամացումը դա կապահովի:

Որտեղի՞ց է գալիս զարմանալի տարածական ձայնը: Բարձրախոսներից՝ Spatial Audio օպցիայով: Դուք կարող եքվայելել երաժշտություն և ֆիլմեր նույնիսկ առանց ականջակալների:

Թող գերարագ Wi-Fi-ը մեզ հետ լինի

Wi-Fi 6E-ն անլար կապի նոր ստանդարտ է: Այն 1,5 անգամ ավելի արագ է, քան 5G-ը, այնպես որ կարող եքներբեռնել և դիտել այն, ինչ ցանկանում եք: Դա կլինի արագ և հարմարավետ։

Ճանապարհին առանց բջջային կապի պարզապես անհնար է. Wi-Fi + Cellular 5G աջակցությամբ: Ձեզ անհրաժեշտկլինի eSIM, որը ֆիզիկական քարտի օգտակար այլընտրանք է:

Փորձեք նորը iPadի հետ

iPad Air M2-ն անխափան աշխատում է ստիլուսների հետ՝ նկարելու, ռետուշի և նշումներ կատարելու համար: Սակարող է լինել 2-րդ սերնդի Apple Pencil-ը և նոր Pencil Pro-ն: Կարող եք նաև միացնել պատյան-ստեղնաշարը: Այսամենը հասանելի է iSpace խանութ-սրահում։

Մենյուն բացելու կամ գործիքները փոխելու համար կարող եք սեղմել և պտտել Pro տարբերակի ստիլուսը: Ավելին, սեղմելիս գադջեթը թրթռում է (շոշափելի արձագանք): Եթե ​​կորցրել եք գործիքը, ապա Locator-ը կօգնի Ձեզ գտնելայն:

Ձեռքի մեկ շարժումով հնարավոր է Ձեր պլանշետը վերածել անձնական համակարգչի. պարզապես անհրաժեշտ էդնել պատյան-ստեղնաշարը:

Եվ եթե Ձեզ անհրաժեշտ է միացնել արտաքին սկավառակ, դոկ-կայան կամ մոնիտոր, ապա 5.3 տարբերակիBluetooth կապահովի կայուն կապ:

Ում է այսօր անհրաժեշտ iPad Air-ը

Կատարյալ կառուցվածք՝ զուգորդված մեծ 13 դյույմանոց էկրանով. սա ունիվերսալ սարք է, որը կցանկանանունենալ նկարիչները, դիզայներները, վիդեո խմբագիրները, վիդեոբլոգերները, լրագրողները և լուսանկարիչները: Միևնույն ժամանակ, այն մնում է ցանկալի գործիք գրասենյակային աշխատանքի, ուսման և ժամանցի համար:

iPad Air-ը M2 չիպսեթով գերազանց գլուխ է հանում տարբեր առաջադրանքներից, այդ թվում՝ լուսանկարներիմշակումը և վիդեո խմբագրումը, գրաֆիկայի ստեղծումը, լավագույն խաղերի աջակցությունը և, իհարկե, գրասենյակային ծրագրերով աշխատանքը: Pencil Pro-ի և Magic Keyboard-ի հետ միասին սարքն արժանի մրցակիցկլինի գրաֆիկական պլանշետին և նույնիսկ նոութբուքին, իսկ արագ ինտերնետը, մարտկոցի լավաշխատունակությունը (10 ժամ վեբ-շրջագայություն և վիդեո դիտում) և կոմպակտ չափսերն այն կդարձնենիդեալական ուղեկից, որը հարմար է Ձեզ հետ տանել ցանկացած վայր:

Որտեղից վերցնել 2024թ. iPad Air M2-ը   

iSpace խանութ-սրահում մենք սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են փորձարկել iPad Air 11″-ը կամ 13″ M2-ը. այստեղ կարող եք համեմատել չափսերը: Իսկ մեր խորհրդատուները Ձեզ կպատմեն պլանշետիառավելությունների մասին և կօգնեն ընտրություն կատարել՝ ելնելով Ձեր նպատակներից: Սիրահարվելով այսսարքին՝ Դուք կարող եք այն ձեռք բերել ցանկացած առկա գույներով: Մեզ մոտ գործում են Trade-in, ապառիկ ևվարկով տարբերակները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Նոր iPad Pro M4. ինչ առավելություններ ունի և ում է հարմար
Apple-ը ներկայացրել է նոր iPad Air-ը և Pro-ն, Apple Pencil-ը և Magic Keyboard-ը

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*