M1 չիպով iMac-ը իմիջային համակարգիչ է «ամեն ինչ և միանգամից» ցանկացողների համար: Այն ունենալու դեպքում ստիպված չեք լինի լրացուցիչ բարձրախոսներ, վեբ-տեսախցիկ, մոնիտոր կամ ստեղնաշար գնել: Կարիք չի լինի գրասեղանին տասնյակ բաներ շարել: Փոխարենը կունենաք մեկ մոնոբլոկ, որի մեջ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատանքի և ժամանցի համար:
Իսկ ի՞նչ կասեք խաղերի մասին: Քանի որ iMac-ը տնային համակարգիչ է, հավանաբար կցանկանաք խաղալ դրա միջոցով: Առավել ևս, որ «երկաթի» պոտենցիալը կարծես թույլ է տալիս դա անել։ Պատմենք, թե ինչ պետք է իմանաք դրա մասին, եթե նախատեսում եք ձեռք բերել խաղային անհատական համակարգիչ:
Տպավորիչ արդյունավետություն
Apple-ը հեղափոխություն է կատարել՝ Intel-ից անցնելով իր սեփական պրոցեսորների ARM-ճարտարապետությանը՝ Apple Silicon-ին: Փաստորեն, սա «բյուրեղի վրա ստեղծված համակարգի» (SoC) ընդհանուր անվանումն է, երբ մեկ փոքրիկ չիպն իր մեջ ներառում է կենտրոնական պրոցեսոր և գրաֆիկայի արագացուցիչ, ինչպես նաև նեյրոցանցային շարժիչ, համակարգի հիշողություն (ուստի՝ հետագայում այն չի կարող ավելացվել) և այլ բաղադրիչներ: «Սերտ հարևանությունը» միևնույն կոնտակտային հարթակի վրա հնարավորություն է տվել զգալիորեն ավելացնելու Mac-ի արդյունավետությունը:
Apple-ի նոր մոնոբլոկը կառուցված է առաջադեմ 5 նանոմետրանոց տեխպրոցեսի վրա՝ 16 միլիարդ տրանզիստորներով: Սա նշանակում է, որ տրանզիստորները, որոնք պատասխանատու են գործառնությունների համար, էլ ավելի փոքր են դարձել և առավելագույնս խիտ են տեղավորված: Դրա արդյունքում մեծանում է ազդանշանի փոխանցման արագությունը:
M1 չիպի 8 միջուկանոց CPU-ում օգտագործվում են ամենից արագ հաշվիչ միջուկները բոլոր նրանցից, որոնք կիրառվում են ցածր հզորության սպառումով չիպերում: Իսկ 8 միջուկանոց GPU-ն (բազային տարբերակում՝ 7 միջուկ) ամենաարագն է անհատական համակարգիչների համար ինտեգրված գրաֆիկայի պրոցեսորների շարքում։ Դրան ավելացրեք չիպի բարձր արդյունավետությունը, միասնական հիշողության ճարտարապետությունը և Apple-ի 16 միջուկանոց Neural Engine համակարգը: Հենց սրա շնորհիվ էլ նոր 24 դյույմանոց iMac -ը նկատելիորեն ավելի հզոր է իր նախորդից՝ 21,5 դյույմանոց iMac-ից.
- Կենտրոնական պրոցեսորի հզորությունն ավելացել է մինչև 85%:
- M1-ի գրաֆիկայի պրոցեսորը մինչև 50%-ով ավելի արագ է առավելագույն կոնֆիգուրացիայով 21,5 դյույմանոց iMac-ի ամենահզոր դիսկրետ գրաֆիկական պրոցեսորից, ինչի շնորհիվ գրաֆիկայի մշակման արագությունը աճել է մինչև 2 անգամ։
- Մեքենայական ուսուցման մինչև 3 անգամ ավելի մեծ արագություն՝ M1 չիպի մեջ ներկառուցված և 16 միջուկանի Neural Engine համակարգ օգտագործող հավելվածներում:
Wow- դիզայն և չափազանց բարակ կորպուս
M1 չիպով iMac-ը շատ բարակ է՝ ընդամենը 11,5 միլիմետր: Դա մոտավորապես հավասար է իրար վրա դրված երկու iPhone-ի: Նման «լցոնով» համակարգչի համար սա պարզապես Wow է:
Դուք կարող եք բոլորովին չտարբերել համակարգիչները, միևնույն է, նոր iMac-ը կ-ճանաչեք հազարի միջից: Apple-ն առաջին անգամ ներկայացրել է մոնոբլոկ՝ միանգամից 7 գույնով.
- դեղին,
- նարնջագույն,
- կապույտ,
- վարդագույն,
- մանուշակագույն,
- կանաչ,
- արծաթագույն։
Առջևից համակարգչի գույները մեղմացված են թվում, իսկ հետևից վառ են և հյութեղ։ Այս համակարգիչը պատի մոտ դնելու հարկ չկա, ինչպես սովորաբար տեղադրում են համակարգիչները։ Այն պետք է դնել հենց սենյակի կենտրոնում, և կլինի տեղին ու նորաոճ։
iMac-ի կորպուսն այժմ հարթ է, շրջանակներն էկրանի շուրջը նվազագույնի են հասցված: Էկրանի ներքևի մասում «կզակ» կա. հենց դրա մեջ է թաքնված համակարգչի ամբողջ «երկաթը»: Ի տարբերություն iMac-ի նախորդ տարբերակի՝ առջևի վահանակը ծայրից ծայր պատված է ապակիով:
Ում համար կարևոր է տեխնիկայի արտաքին տեսքը՝ կգնահատեն iMac-ի աքսեսուարները: Magic Keyboard ստեղնաշարը, Magic Mouse մկնիկը և Magic Trackpad-ը պատրաստված են միևնույն գունային գամմայում՝ ինչ համակարգիչն է,ինչպես և հոսանքի սնուցման հյուսված մալուխը, որն, ի դեպ, այժմ շարժական է, և ոչ թե ներկառուցված։ Մոնոբլոկի և բոլոր աքսեսուարների միասնական գույնը թարմ և շատ անսովոր տեսք ունի:
Մեծ էկրան և տարածական ձայնի հնարավորությամբ բարձրախոսներ
Apple-ի համակարգիչները միշտ էլ ունեցել են լավ էկրաններ, բայց այս անգամ Apple-ի ինժեներներն «իրենց գլխից վեր են ցատկել»: 24 դյույմանոց iMac-ն ունի 4,5K Retina էկրան՝ 11,3 միլիոն պիքսել լուծաչափով։ P3 լայն գունային տիրույթ, ավելի քան միլիարդ գույն և 500կդ/մ² պայծառություն. էկրանի վրա պատկերը դեռ երբեք իրականությանը այսքան համապատասխան չի եղել:
Էկրանն ունի TrueTone տեխնոլոգիայի հնարավորություն, ինչը փրկություն է նրանց համար, ովքեր շատ են նստում համակարգչի առջև: Առանձնահատկության շնորհիվ էկրանի գունային ջերմաստիճանը հարմարեցվում է շրջակա լուսավորմանը: Արդյունքում աչքերն ավելի քիչ են լարվում և այդքան էլ չեն հոգնում։ Իսկ էկրանի յուրօրինակ հակափայլային ծածկույթը թույլ է տալիս լիովին ընկղմվելու խաղի մեջ նույնիսկ արևի պայծառ լույսի ներքո՝ առանց վարագույրները քաշելու:
24 դյույմանոց iMac-ի նման պատկերման որակով առանձին մոնիտոր գնելու համար ստիպված կլինեք մեծ գումարներ ծախսել։
Apple-ը վստահեցնում է, որ նոր մոնոբլոկում առկա է Mac-ի պատմության մեջ լավագույն ձայնային համակարգը: Այն ունի 6 բարձրախոս։ Երկու զույգ վուֆերները գործում են միմյանց հետ հակառակ փուլերում, ինչը թույլ է տալիս վերացնել ցածր հաճախականության տիրույթի ռեզոնանսները և հասնել բասերի հստակ ու խորը հնչողության։ Եվս երկու բարձրախոս պատասխանատու են միջին և բարձր հաճախականությունների համար: Կա տարածական ձայնի հնարավորություն Dolby Atmos ձևաչափում, ինչպես AirPods Pro-ում է:
Արդյո՞ք Apple iMac-ը հարմար է խաղերի համար
Նայած ինչպիսի խաղերի. այս համակարգիչը խաղային չէ, քանի որ macOS օպերացիոն համակարգն ինքը տարածված չէ խաղեր մշակողների շրջանում: Դա պայմանավորված է նրանով, որ համակարգային ճարտարապետությունը տարբեր է: Բացի այդ, M1 չիպը հայտնվել է միայն 2020 թվականին. այն այնքան նոր է, որ դեռևս ոչ բոլոր խաղերը կարող են ամբողջությամբ օգտագործել դա։ Սակայն առաջընթացը տեղում չի դոփում. 2022 թվականի գարնանը GeForce Now ամպային խաղերի ծառայությունը պաշտոնական հավելվածին ավելացրել է Apple M1 SoC-ի հնարավորությունը:
Հետևաբար, եթե Դուք մոլի խաղացող չեք և պարզապես ցանկանում եք լիցքաթափվել աշխատանքային օրվանից հետո, ապա կգտնեք Ձեզ հոգեհարազատ խաղեր: Օրինակ, – World of Warcraft-ը ստացել է M1-ի նատիվ աջակցությունը իր թողարկման օրը: Ընդ որում, խաղն աշխատում է գործնականում կատարյալ 60 FPS-ով գրաֆիկայի բարձր կարգավորումներում նույնիսկ 2K-ում: Լեգենդար Myst խաղը iMac 24″-ում ներկայացված է 4K լուծաչափով՝ տեքստուրայի բարձր որակով:
Apple Arcade. ավելի քան 200 խաղ առանց գովազդի կամ ներծրագրային գնումների
Apple-ի ֆիրմային ծառայությունը Ձեզ տրամադրում է անսահմանափակ մուտքի հնարավորություն դեպի խաղերի հավաքածու՝ գլուխկոտրուկների, ռազմավարության, սիմուլյացիայի, սպորտային, պաստառների, մրցարշավների և շատ ուրիշների: Եվ սրանք նույն հավելվածները չեն, որոնք Դուք կարող եք գտնել App Store-ի թոփում: Arcade-ի համար խաղերն ընտրվում են Apple-ի հատուկ թիմի կողմից: Իսկ դրանց վրա աշխատող գործընկերների ցանկում հանդիպում են այնպիսի լուրջ ընկերություններ, ինչպիսիք են՝ Konami-ն, Sega-ն, Capcom-ը, Ubisoft-ը, Gameloft-ը, Lego-ն։
Apple Arcade-ի առավելությունները
- Տարբեր ժանրերի ավելի քան 200 խաղ։ Եվ այդ հավաքածուն մշտապես համալրվում է։
- Դուք կախվածություն չունեք համացանցից․ բոլոր խաղերն աշխատում են նույնիսկ օֆլայն, սակայն մի պայմանով՝ դրանք ցանցային չեն:
- Apple Arcade-ի խաղերն աշխատում են Apple բոլոր սարքերի վրա և ունեն միևնույն տեսքը։ Դուք կարող եք խաղը սկսել iMac-ի վրա և շարունակել iPhone-ի կամ iPad-ի վրա։ Պահպանվում են ամպում։
- Ընտանեկան բաժանորդագրությունն առանց հավելյալ վճարի է։ Հիմնական արժեքն արդեն ներառում է մուտք ձեր և ընտանիքի ևս 5 անդամի համար:
- Առանց գովազդի և առանց լրացուցիչ գնումների․ սա հատկապես կարևոր է, եթե համակարգչով պետք է խաղա երեխան։
Apple Arcade-ի ամենատարածված խաղերի շարքում են՝ հայտնի Hot Lava-ը, որը խաղալիս մոռանում ես ժամանակի մասին։ Ինչպես նաև. Oceanhorn 2, LEGO® Brawls, Creaks և ուրիշներ։
Բաժանորդագրության պայմաններին ծանոթացեք Apple-ի կայքում:
App Store-ում կարելի է նաև ներբեռնել խաղեր macOS-ի համար: Օրինակ. թոփում են՝ DOOM 3, Euro Truck Simulator, The Sims 2, Monkey Island Secret Special Edition, World Of Tanks Blitz, Civilization V և այլ խաղեր: App Store-ում կան վճարովի և անվճար խաղեր:
Կարող է միացնել gamepad-ը
iMac-ը կարելի է վահանակի վերածել ընդամենը 2 րոպեում: Դա անելու համար պետք է զուգակցել Mac-ը Xbox-ի, PlayStation-ի կամ MFi-ի հավաստագիր ունեցող այլ Bluetooth անլար կոնտրոլլերների հետ:
Կարելի է խաղեր գործարկել Intel պրոցեսորների համար
Apple-ի սեփական ARM-ճարտարապետությամբ չիպը թույլ չի տալիս Boot Camp-ի միջոցով գործարկել Windows-ը Mac-ով: Միացնել eGPU-ն նույնպես չի կարելի: Եվ ընդհանրապես M1-ը Intel-ի նման չի աշխատում։
24 դյույմանոց iMac-ի վրա Intel-ի հատուկ հավելվածները գործարկելու հնարավորություն տալու համար Apple-ը մշակել է Rosetta 2 ներկառուցված ծրագիրը: Այն ֆոնային ռեժիմում փոխակերպում է Intel-ի ծրագրերը M1 ծրագրերի: Դա հանգեցնում է մոտ 15-20% արտադրողականության կորստի: Սա այնքան էլ վատ չէ, քանի որ M1-ն ի սկզբանե ավելի արագ է, քան Intel-ի վրա հիմնված Mac-երի մեծ մասը: Rosetta 2-ի միջոցով Դուք կարող եք խաղալ միջին- բարձր գրաֆիկական պարամետրերով Dota 2, ինչպես նաև League of Legends, Shadow of the Tomb Raider, Borderlands 3 և ավելին:
Ի դեպ, եթե Դուք շատ եք ցանկանում գործարկել Windows-ը Ձեր iMac-ում, ապա դա կարելի է անել CrossOver-ի միջոցով: Այս ծրագիրը թույլ է տալիս գործարկել հավելվածների մեծ մասը՝ օգտագործելով վիրտուալացումը: Եթե խոսենք խաղերի մասին, ապա դա հնարավորություն է տալիս խաղալ նույնիսկ այնպիսի բաներ, ինչպիսիք են Metro Exodus-ը կամ The Witcher 3-ը:
Եզրակացություն
M1 չիպով iMac-ը կուլտային մոնոբլոկ է՝ բարակ ալյումինե կորպուսում: Այն ունի ամենը, ինչ անհրաժեշտ է՝ էտալոնային էկրան, անլար ստեղնաշար, մկնիկ՝ բազմահպում ժեստերի հնարավորությամբ: Եվ ամենակարևորը՝ արդյունավետ «երկաթ» մի քանի տարվա պաշարով։
Ու թեև iMac-ը խաղային համակարգիչ չէ, Դուք հեշտությամբ կարող եք խաղալ շատ հայտնի խաղեր: Ընդ որում, միջին և առավելագույն կարգավորումներով ու՝ մեծ էկրանին: Ուստի, 24 դյույմանոց iMac -ը լավագույն ընտրությունն է, եթե ցանկանում եք գնել խաղային համակարգիչ, որը հարմար է նաև այլ սցենարների համար: Նրանով հաճելի է ոչ միայն խաղալը, այլև աշխատելն ու ֆիլմեր դիտելը:
Տեխնիկական բնութագրեր և գներ
Apple-ը ներկայացրել է M1-ով iMac-ը բազային և առաջադեմ տարբերակներով: Նրանք տարբերվում են GPU միջուկների քանակով, հիշողության ծավալով, պորտերի քանակով և կոմպլեկտացիայով։
Գնեք iMac Apple M1-ը iSpace խանութում: Մեր խանութում համակարգիչները ներկայացված են բաց ցուցադրումով՝ Դուք կարող եք անձամբ ծանոթանալ macOS-ին։
Բազային տարբերակների գները սկսվում են 824 900 դրամից։ Մեր խորհրդատուները կօգնեն ընտրելու Ձեր կարիքներին համապատասխան հատկորոշումով համակարգիչը։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: