Գեղեցիկ և հզոր համակարգիչ, որը հավասարապես օգտակար է աշխատանքի, ուսման և հանգստի համա՞ր։ Այժմ դա իրականություն է. Apple-ը ստեղծել է մոնոբլոկ, որը կարող է լիովին օգտակար լինել ընտանիքի բոլոր անդամներին: Այս M1 չիպով iMac-ը կոմպակտ է, ոճային և աներևակայելիորեն արդյունավետ:
Ներկայացնենք, թե ինչու է iMac-ը համարվում կատարյալ՝ որպես տնային համակարգիչ:
- Ներդաշնակ կլինի ցանկացած ինտերիերում և շատ տեղ չի զբաղեցնի
M1-ով iMac-ի ներկայությամբ Ձեր աշխատավայրը նման կլինի Pinterest-ի գեղեցիկ նկարներին․ չէ որ այս համակարգիչն ընտիր է բոլոր կողմերից:
- Գերբարակ է․ ընդամենը 11,5 միլիմետր: Այն կարելի է համեմատել շապիկով սմարթֆոնի հաստության հետ: Օրինակ, iPhone 13-ն այս համակարգչից բարակ է ընդամենը 3,8 մմ-ով:
- Թեթև է․ 4,5 կգ։ Հեշտությամբ կարելի է բարձրացնել նույնիսկ մեկ ձեռքով։ Դուք այն կարող եք տեղափոխել մեկ այլ սենյակ կամ հանգստյան օրերին Ձեզ հետ տանել ամառանոց:
- Գույների լայն տեսականի․ iMac-ները հասանելի են կապույտ, մանուշակագույն, կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ և դասական սպիտակ գույներով: Եվ դրանք ոչ թե «աչք ծակող» երանգներ են, այլ խորը և վսեմ գույներ։
Apple-ի ֆիրմային մինիմալիզմ. ոչ մի գունագեղ մանրուք, «խուճուճ» բան կամ պատահական կոճակ: Դրանց փոխարեն՝ անբասիր զսպվածություն, թանկարժեք նյութեր և մտածված մանրամասներ:
iMac-ը միշտ համարվել է համակարգիչ գեղեցկությունը գնահատողների համար։ Intel-ի վրա հիմնված մոդելները տեսքով համապատասխան էին ինչպես ժամանակակից ստուդիաներում, այնպես էլ «տատիկի» ինտերիերում։ Եվ, չնայած M1 չիպով iMac-ի փոխված դիզայնին՝ նոր մոնոբլոկը շարունակում է այս ավանդույթը։
Նրա բարակ պրոֆիլը կողքից գրեթե աննկատելի է։ Առջևից ապակու ամբողջական շերտ է, իսկ հետևի կողմը՝ գույների կախարդանք։ Այդ իսկ պատճառով iMac-ը ներդաշնակ է նայվում ոչ թե պատի մոտ, այլ նույնիսկ սենյակի մեջտեղում։ Մոնոբլոկի կորպուսը բոլոր կողմերից հարթ է, առանց ուռուցիկությունների, ճիշտ՝ ինչպես iPad-ը, միայն մեծ էկրանով և կոմպակտ, ամբողջապես մետաղական տակդիրի վրա: Ի դեպ, iMac-ի թեքության անկյունը կարելի է կարգավորել, ուստի այն հարմար է ցանկացած հասակ ունեցողների համար։
Ուշադրություն դարձրեք կոմպլեկտի ծայրամասային սարքերին. Magic Keyboard 2 և Magic Mouse 2․ դրանք ունեն նույն երանգը, ինչ և մոնոբլոկը:
- Հարմար է աշխատանքի և ուսման համար
M1 չիպով համակարգիչների թողարկմամբ Apple-ը բեկում մտցրեց՝ փոխելով սպասելիքներն ու խաղի կանոնները առաջիկա տարիների համար: Թեև նոր iMac-երը չունեն առանձին վիդեո քարտ՝ հզոր M1 չիպը «ձգում է» միջին բարդության ցանկացած մասնագիտական առաջադրանք: Տեսանյութերի խմբագրում, լուսանկարների ռետուշ, 3D մոդելների պարզ ռենդերինգ, կոդավորում, աշխատանք գրասենյակային հավելվածներում. մոնոբլոկը հեշտությամբ է հաղթահարում այս ծանրաբեռնվածությունը:
Դուք կարող եք միաժամանակ բացել հարյուրավոր ներդիրներ բրաուզերում, տասնյակ նախագծեր Photoshop-ում, տեքստային խմբագրիչ, մեսենջերներ և այլ ֆոնային հավելվածներ. iMac-ը կշարունակի աշխատել սահուն և այնքան անաղմուկ, որ եթե անջատեք էկրանը, ապա չեք հասկանա՝ առհասարակ համակարգիչն աշխատո՞ւմ է։
Apple-ի համակարգիչների ևս մեկ արժանիք՝ հոգատարություն և հեռատեսություն: Օրինակ, iMac-ն աշխատում է macOS-ով, բայց եթե Ձեզ անհրաժեշտ լինի գործարկել Windows-ը՝ հեշտությամբ կարող եք դա անել:
Դուք կարող եք անցնել macOS-ից Windows-ի և հակառակը՝ Boot Camp-ի ներկառուցված utility ոչ մեծ ծրագրի (միայն Intel-ի բազայի վրա հիմնված iMac-ի համար) կամ Parallels Desktop վիրտուալ մեքենայի (բոլոր iMac-երի համար) օգնությամբ: Ի դեպ, macOS-ը սովորական համակարգչի կամ նոութբուքի վրա օրինական կերպով տեղադրել չի կարելի: Իսկ Intel-ի պրոցեսորների համար ստեղծված ծրագիր գործարկելու անհրաժեշտության դեպքում նախատեսված է Rosetta 2 անվճար էմուլյատորը։
- iMac-ի վրա խաղալը ռեալ է
Քանի որ iMac-ը տնային անհատական համակարգիչ է, ուրեմն ինչ-որ մեկն անպայման կցանկանա խաղալ դրա վրա, առավել ևս, որ հզորությունը թույլ է տալիս։ Բայց եկեք անկեղծ լինենք. iMac-ը խաղային մեքենա չէ: MacOS-ը դեռևս մեծ համբավ է վայելում մշակողների շրջանում, ուստի խաղերի ընտրությունը կարող է համեստ թվալ մոլի խաղացողին: Սակայն օգտատերերի մեծամասնության համար, ովքեր պարզապես ցանկանում են ժամանակ անցկացնել, խաղեր կան:
iMac-ը «ձգում է» Word of Warcraft, Call of Duty Black Ops 3, Diablo 3, Dota 2, Minecraft և շատ այլ հայտնի խաղեր։ Բացի այդ կարելի է նաև գործարկել Intel-ի համար ստեղծված հավելվածները Rosetta 2 էմուլյատորի միջոցով: Իսկ Apple Arcade-ում հավաքված են հարյուրավոր խաղեր Mac-ի համար՝ մրցավազք, «էքշն», գլուխկոտրուկներ, արկածներ, ռազմավարություններ: Եվ հավաքածուն մշտապես համալրվում է։
- Ներդաշնակ աշխատում է Ձեր Apple սարքերի հետ
Հանրահայտ «Apple մոգություն»․ ա՛յ, թե ինչն է խրախուսում մարդկանց՝ իրենց շրջապատելու ապրանքանիշի տեխնիկայով: Էկոհամակարգում բոլոր սարքերն աշխատում են որպես մեկ օրգանիզմ։
- Օրինակ, Դուք կարող եք սկսել աշխատանքը Ձեր համակարգչով, այնուհետև գնալ մեկ այլ սենյակ կամ ընդհանրապես դուրս գալ տնից, և շարունակել Ձեր iPhone-ի կամ iPad-ի վրա:
- Փոխանակման ընդհանուր բուֆեր․ պատճենեք տեքստը, հղումները կամ պատկերը iMac-ում և տեղադրեք iPhone-ի Messenger-ում: Եվ՝ հակառակը։
- Sidecar-գործառույթի շնորհիվ կարող եք միացնել Ձեր iPad-ը որպես Mac-ի երկրորդ մոնիտոր: Սա հարմար է, եթե ցանկանում եք ընդլայնել էկրանի աշխատանքային տարածքը կամ դուրս բերել մեսենջերը հաճախորդների հետ աշխատելիս: Իսկ Apple Pencil-ը օգտագործելու պարագայում iPad-ն ամբողջությամբ վերածվում է գրաֆիկական պլանշետի։
- Եթե ինչ-որ մեկը զանգում է Ձեզ հեռախոսով՝ կարող եք պատասխանել Ձեր iMac-ից: Դուք բաց չեք թողնի ոչ մի կարևոր զանգ, նույնիսկ եթե Ձեր հեռախոսը լիցքավորման է դրված մեկ այլ սենյակում:
- AirPods-ն ավտոմատ կերպով անցնում է iMac-ից iPhone-ի և հակառակը: Հեռախոսով խոսելու համար կարիք չկա հանելու ականջակալները և հետո կրկին դնելու ականջներին՝ ֆիլմի դիտումը շարունակելու համար:
- Mac-ի անվտանգ ավտոմատ ապակողպում Apple Watch-ի միջոցով․ այս ֆունկցիան թույլ է տալիս ակնթարթորեն մուտք գործել iMac, եթե Ձեր դաստակին կրում եք Apple Watch: Պարզապես քնի ռեժիմից դո՛ւրս բերեք համակարգիչը և վերջ: Գաղտնաբառ մուտքագրելու կարիք չկա:
Այս բոլոր ֆունկցիաներն անվճար են: Դրանք կարգավորելու կամ ներբեռնելու կարիք չկա. ամեն ինչ պատրաստ է օգտագործելու անմիջապես տուփից հանելուց հետո:
Ի դեպ, էկոհամակարգի հնարավորություններից կարող է օգտվել ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ իր անձնական սարքերի հետ կապակցված: Հարկավոր է ընդամենը հաշվառման գրանցում ստեղծել նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի օգտվողները կարողանան փոխել իրենց կարգավորումներն ու պարամետրերը՝ առանց ազդելու մեկ մեկու վրա:
- Հիանալի է՝ որպես տնային կինոթատրոն
Եթե Ձեր բնակարանում տեղ չկա մեծ էկրանով տնային կինոթատրոնի համար, կամ պարզապես ցանկանում եք Ձեր ննջասենյակում կամ առանձնասենյակում ունենալ ոչ մեծ կինոդահլիճ, ապա iMac-ն այն է, ինչ պետք է։
Էկրանի ունիվերսալ՝ 24 դյույմանոց անկյունագիծը թույլ է տալիս տեսադաշտում պահել ամբողջ էկրանը: Պատկերը պարզ երևում է ինչպես առաջ մեկնած ձեռքի երկարության, այնպես էլ՝ մի քանի մետր հեռավորության վրա։ Էկրանի 4480×2520 պիքսել լուծաչափը, 500 կդ/մ² պայծառությունը և լայն գունային գամման (P3) երաշխավորում են գունեղ և վառ պատկեր: Դուք կկարողանաք հիանալի կերպով դիտել նույնիսկ շատ մութ տեսանյութեր՝ արևով ողողված սենյակում:
Առանձնակի նշենք համակարգչի ձայնային համակարգը, որը հեշտությամբ կգերազանցի միջին չափի լիարժեք սաունդբարին: Մոնոբլոկի ստորին մասում կա միանգամից վեց բարձրախոս՝ 4 ցածր հաճախականությամբ և 2 բարձր հաճախականությամբ: Նրանք ապահովում են բարձր, հագեցած ձայն՝ լավ բասերով, իսկ Dolby Atmos-ի ձայնուղիներում՝ նաև տարածական աուդիոյով: Ձեզ դուր կգա տա՛նը ֆիլմեր դիտելը:
Ամփոփենք արդյունքը. iMac-ն ամենահզոր տնային սեղանի համակարգիչն է: Այն ունի տպավորիչ սարքաշար, որը կծառայի երկար տարիներ․ էտալոնային էկրան և արտակարգ ձայնային համակարգ, ինչպես նաև հավերժ արդիական դիզայն ու հիանալի հնարավորություններ էկոհամակարգի շրջանակում: Եվ այս ամենը` մեկ լավագույն մոնոբլոկում:
Ինչպե՞ս ընտրել համակարգիչ տան համար
iSpace-ում ներկայացված է iMac-ի երկու մոդել, որոնք հարմար են որպես տնային համակարգիչ․
- Intel Core i5 պրոցեսորով՝ էկրանի 27 դյույմ անկյունագծով,
- Apple M1-ի բազայի վրա՝ 24 դյույմ անկյունագծով։
Նոր iMac 24″-ի հատկորոշումները
Ավելի շատ տեխնիկական բնութագրերի ծանոթացեք այստեղ:
Ավելի լավ է 1 անգամ տեսնել, քան 7 անգամ լսել: Ուստի, այցելեք iSpace. մեզ մոտ iMac-ը ներկայացված է բաց ցուցադրմամբ: Կարելի է ինքնուրույն նայել, ձեռք տալ և ծանոթանալ macOS-ին: Իսկ տան համար համակարգիչ ընտրելու և գնելու հարցում Ձեզ կօգնեն մեր խորհրդատուները:
М1 չիպով iMac-ի գները սկսվում են բազային տարբերակի 824 900 դրամից:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: