Գլուխներ
Մարտկոցի մաշումը բնական գործընթաց է: Որքան հաճախ, ավելի երկար և ինտենսիվ օգտագործենք գադջեթը, այնքան մարտկոցը քիչ է պահպանում լիցքավորումը: Տեղի է ունենում էլեմենտի այսպես կոչված «քիմիական ծերացում»։ Մի փոքր տեղեկություն այն մասին, թե ինչպես ստուգել մարտկոցը Apple Watch-ի վրա, և մի քանի հնարքներ, թե ինչպես երկարացնել մարտկոցի կյանքը:
Ինչից է կախված Apple Watch-ի մարտկոցի կարգավիճակը
Apple Watch մարտկոցը, ինչպես ցանկացած վերալիցքավորվող մարտկոց, հավերժ չի աշխատում: Այն ունի իր «քիմիական տարիքը». որքան այն մեծ է, այնքան ավելի վատ է պահպանում լիցքավորումը։ Ամեն ինչ կախված է ոչ թե ծառայության ժամկետից, այլ օգտագործման ինտենսիվությունից՝ ապալիցքավորման-լիցքավորման քանի ցիկլ է անցել։ Apple Watch մարտկոցի կարգավիճակի վրա ազդում է նաև այն, թե ինչպես եք վարվում գադջեթի հետ: Այն ավելի արագ կապալիցքավորվի, եթե այն հաճախ օգտագործեք շոգին կամ թողնեք արևի տակ։ Ջերմությունը ցանկացած մարտկոցի թշնամին է:
Մարտկոցի «ծերացման» գործընթացն անդառնալի է, սակայն այն իսկապես կարող է դանդաղել, եթե խնամքով վարվեք սարքավորումների հետ և կատարեք անհրաժեշտ կարգավորումները: Մենք Ձեզ կպատմենք, թե որոնք են դրանք:
Ինչպես ստուգել մարտկոցի կարգավիճակը Apple Watch-ի տարբեր մոդելներում
Դուք կարող եք դա անել ոչ բոլոր ժամացույցներում, այլ միայն 3-րդ և ավելի բարձր սերիայի մոդելներում: Այսինքն, Դուք հեշտությամբ կարող եք պարզել, թե որքան ժամանակ է աշխատում Apple Watch 8-ի մարտկոցը կամ որքան է աշխատում Apple Watch 7 մարտկոցը և այլն։
Եվս մեկ նրբություն. Ծրագրային ապահովումը պետք է լինի նոր՝ watchOS 7-ից ոչ ավելի:
Apple Watch-ի ծրագրային ապահովման տարբերակի ստուգումը
Գնացեք «Կարգավորումներ», ընտրեք «Հիմնական», ապա «Սարքի վերաբերյալ» կետը: Այստեղ Դուք կգտնեք բոլոր կարևոր տեղեկությունները, ներառյալ, թե որ watchOS-ն եք օգտագործում:
Ինչպես արագ ստուգել մարտկոցի մաշվածությունը Apple Watch-ում
Վերցրեք Ձեր ժամացույցը և անցում կատարեք դեպի «Կարգավորումներ»: Ընտրեք «Մարտկոց», ցանկի ներքևում կտտացրեք «Մարտկոցի կարգավիճակը» տողին: Digital Crown անիվիկի օգնությամբ թերթեք մենյուն՝ տեսնելու համար մարտկոցի հզորությունը՝ արտահայտված տոկոսներով: Օրինակ՝ «85%» թիվը նշանակում է, որ հզորությունը նվազել է 15 տոկոսով։
Այժմ Դուք գիտեք, թե ինչպես ստուգել մարտկոցի իրական մաշվածությունը Ձեր Apple Watch-ում:
Ինչպիսի՞ մարտկոցի կյանք ունի Apple Watch-ը
Լիցքավորումը պահելու ունակությունը կախված է մարտկոցի մոդելից և մաշվածության աստիճանից։ Apple Watch Series 7 և 8, SE (երկրորդ սերունդ) ժամացույցները մեկ լիցքավորմամբ կարող են աշխատել 18 ժամ: Կան ավելի դիմացկուն մոդելներ՝ Series 9, Watch Ultra, որոնք կարող են աշխատել մինչև 36 ժամ։ Այստեղ չեմպիոն է հանդիսանում Apple Watch Ultra 2-ը, որը «դիմանում» է մինչև երեք օր։ Մարտկոցի կյանքը հիմնված է սպասման ռեժիմի վրա:
Եթե մարտկոցը սպառվում է ավելի արագ, քան պնդում է Apple-ը, դա բողոքելու առիթ չէ: Հաճախ դա տեղի է ունենում հավելվածների օգտագործման պատճառով՝ դրանք ազդում են գադջեթի ինքնավար աշխատանքի վրա: Այն նվազում է, օրինակ, մարզումների, երաժշտություն լսելու կամ հեռախոսազրույցի ժամանակ։
Հաջորդիվ, մենք Ձեզ կտեղեկացնենք, թե ինչպես ավելացնել մարտկոցի ինքնավար աշխատանքի ժամկետը, որպեսզի Ձեր սարքն ավելի քիչ լիցքավորվի և մարտկոցի շահագործման ժամկետը մեծացվի:
Ինչի՞ համար է անհրաժեշտ «Օպտիմալացված լիցքավորումը»
Այս ֆունկցիան օգնում է երկարացնել մարտկոցի կյանքը: Դրա համար այն ճշգրիտ վերլուծվում է, թե ինչպես եք Դուք օգտագործում գադջեթը: Իսկ այնուհետև համակարգը հուշում է, թե ինչպես լավագույնս լիցքավորել այն: Օրինակ, աշխատանքային օրերին, երբ Դուք գտնվում եք գրասենյակում կամ տանը, կարիք չկա ժամացույցը լիցքավորել «մինչև սահմանային վերջին կետը»։ Իսկ ահա ակտիվ հանգստյան օրերին առավելագույն լիցքավորումը, ընդհակառակը, օգտակար կլինի։
Եթե Դուք անընդհատ օգտագործեք այս ֆունկցիան, ապա մարտկոցը հաստատ ավելի երկար կծառայի: Սովորաբար այն միացնելու կարիք չկա. տարբերակը լռելյայն ակտիվ է: Բայց ավելի լավ կլինի մեկ անգամ ևս ստուգել:
- Մուտք գործեք «Կարգավորումներ», ընտրեք «Մարտկոց», սեղմեք «Մարտկոցի կարգավիճակ»-ի վրա:
- Ստուգեք՝ արդյոք ակտիվ է «Օպտիմալացված լիցքավորումը»:
Մեկ նրբություն: Ոչ բոլոր մոդելների մոտ է գործում այդ ֆունկցիան։ Apple Watch Series 6-ի, SE 2-ի և բոլոր նոր մոդելների, այդ թվում՝ Apple Watch Ultra-ի (պետք է աջակցվի watchOS 10-ի կողմից) սեփականատերերի բախտն այդ հարցում բերել է:
«Օպտիմալացված լիցքավորումը» միացնելիս, գադջեթը լիցքավորում է մինչև 80%: Ժամացույցն ունի նաև «Օպտիմալացված լիցքավորման սահմանաչափ» ֆունկցիա: Այն բարձրացնում է լիցքավորման տոկոսը մինչև 100%, եթե որոշի, որ դա անհրաժեշտ է: Դա անելու համար համակարգը վերլուծում է, թե ինչպես եք ժամացույցն օգտագործում ամբողջ օրվա ընթացքում և հասկանում, թե երբ և մինչև որ մակարդակն է անհրաժեշտ լիցքավորել մարտկոցը: Ֆունկցիան ակտիվ է լռելյայն ռեժիմում: Միևնույն ժամանակ, ժամացույցը պետք է աջակցի watchOS 10-ին: Եվ սա կրկին վերաբերում է միայն Apple Watch SE-ին կամ Series 6 մոդելին և բոլոր ավելի նոր մոդելներին, գումարած Apple Watch Ultra/Ultra 2-ին:
Առավելագույն լիցքավորման համար անհրաժեշտ է անել հետևյալը.
- Ժամացույցը միացնել լիցքավորման աքսեսուարին:
- Հպել գադջեթին: Էկրանը կբացվի, և վերջինիս վրա կհայտնվի կլոր պատկերակ՝ կանաչ կամ դեղին: Անհրաժեշտ է սեղմել դրա վրա:
- Ընտրել «Ամբողջությամբ լիցքավորել հիմա» գործողությունը:
Ինչպես միացնել տնտեսման ռեժիմը
Մարտկոցի տնտեսումը հասանելի է watchOS 9-ի և բոլոր հետագայում թողարկված տարբերակների համար: Այն մեծացնում է սարքի ինքնավարությունը:
Ահա, թե ինչպես կարելի է ակտիվացնել Apple Watch մարտկոցի տնտեսման ռեժիմը.
- «Կառավարման կենտրոնում» անհրաժեշտ է հպել լիցքավորման մակարդակին;
- Ընտրել էներգախնայողության ռեժիմը:
Նկատի ունեցեք, որ երբ այս ռեժիմը միացված է, որոշ ֆունկցիաներ հասանելի չեն լինի: Օրինակ, ֆոնային ռեժիմում հնարավոր չի լինի չափել զարկերակային ճնշումը, սատուրացիան (թթվածնի մակարդակը)։ Սրտի զարկերի վերաբերյալ ծանուցումները կանջատվեն, Wi-Fi-ը կսահմանափակվի, իսկ ծանուցումները կհետաձգվեն:
Լիցքավորման խնայում Էկո ռեժիմում
Եթե Ձեր ժամացույցի վրա տեղադրված է ծրագրային ապահովում, որն ավելի հին չէ, քան watchOS 8-ը, Էկո ռեժիմըկօգնի խնայել մարտկոցի էներգիան Ձեր Apple Watch-ի վրա: Հավելվածներից օգտվելն անհնար կլինի. միայնժամացույցը ցույց կտա ժամանակը։
Ռեժիմը միացնելու համար անհրաժեշտ է անցում կատարել դեպի Կառավարման Կենտրոն, սեղմել լիցքավորման տոկոսի վրա, սահեցնել աջ, և տարբերակը կակտիվանա:
Եթե չեք հասկացել, թե ինչպես ստուգել Ձեր Apple Watch-ի մարտկոցի հզորությունը, ապա այցելեք iSpace խանութ-սրահ: Մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես է աշխատում ժամացույցը և ինչպես կարգավորել այն և միացնել էներգախնայողության ռեժիմը: Մենք նաև կօգնենք Ձեզ ընտրել բոլորովին նոր ֆիթնես գադջեթ: Դուք կարող եք զննել, փորձարկել և ցանկության դեպքում գնել Apple Watch-ի ներկայիս մոդելները խանութ-սրահից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Մրցում ենք ընկերների հետ՝ օգտագործելով Apple Watch
Կոտրված Apple Watch. ուղարկել վերանորոգման, թե՞ գնել նորը
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: