Հիանալի նորություններ ունենք Հայաստանում Apple-ի երկրպագուների համար. Mega Mall առևտրի կենտրոնում բացվել է Apple-ի սարքերի պրեմիում դասի խանութ-սրահը՝ iSpace Apple Authorised Reseller-ը: Ձեզանից շատերն արդեն ծանոթ են այս ընկերությանը. Սա հանդիսանում է iSpace խանութ-սրահի երրորդ ցուցասրահը Երևանում: Առաջինը գտնվում է Ամիրյան 7 հասցեում, իսկ երկրորդը՝ RIO Mall առևտրի կենտրոնում` Apple Premium Reseller կարգավիճակով։ 

Հունիսի 27-ին տեղի ունեցավ նոր սրահի պաշտոնական բացումը: Անցկացվեցին խաղարկություններ, վիկտորինա Apple ապրանքանիշի մասին, և Apple-ասեր մասնակեցներից որոշները ստացան նվերներ iSpace-ից: 

Տոնի առթիվ iSpace խանութսրահը նաև նվերներ և բացառիկ առաջարկներ է պատրաստել Appleսարքերի գնման համար։ Մինչև հունիսի 30-ը կարող եք ձեռք բերել սարք 0% ապառիկ առաջին 18 ամսվա համար կամ ընտրել 10% քեշբեք idoinի տեսքով միանվագ վճարման համար Idram&IDBank հավելվածով QR վճարումների միջոցով։ Եթե Դուք դեռ ​​վաղուց եք ցանկանում թարմացնել Ձեր գադջեթը, ապա այժմ իսկական ժամանակն է: 

Բայց սա դեռ ամենը չէ: Ցանկացած iSpace խանութ-սրահի բացում մեծ տոնակատարության առիթ է։ Եվ դրա համար iSpace խանութ-սրահը հրավիրում է Ձեզ անցկացնել անվճար վարպետության դասեր փորձագետների հետ. 

Տեղեկացեք, թե ինչպես կարելի է ստեղծել մեծ պահանջարկ ունեցող կոնտենտ՝ օգտագործելով Ձեր iPhone-ը, iPad-ը կամ Mac-ը: Բացահայտեք Apple-ի տեխնոլոգիական առանձնահատկությունները նկարահանման, հեշտ պլանավորման, նշումներ կատարելու և շատ այլ գործողություններ կատարելու համար:  

Բացահայտեք նկարելու համար նախատեսված բոլոր հնարավորությունները, որոնք Ձեզ տալիս է Apple Pencil Pro-ն: Իմացեք, թե ինչպես օգտագործել այն Ձեր iPad-ում գլուխգործոցներ ստեղծելու համար: Ձեզ մոտ դա կստացվի, նույնիսկ եթե նախկինում նկարել չեք կարողացել: 

Կարևոր է. վարպետության դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ispace.am կայքում։

Գնեք Ձեր սիրելի սարքերը և ստացեք նվերներ 

Apple սարքերի առաջին 200 գնորդները կստանան նվեր՝ 6-ամսյա բաժանորդագրություն Yandex Plus-ին։ Իսկ սա նշանակում է մուտք դեպի միլիոնավոր թրեքներ, փոդքասթներ, ֆիլմեր և հեռուստասերիալներ: Ավելին, գնորդները կստանան զեղչեր տաքսիով ուղևորությունների համար «Կոմֆորտ» և ավելի բարձր կատեգորիաներում:  

Մինչև հունիսի 30-ը բոլոր գնորդները կստանան նվեր՝ անվճար հասանելիություն Skillbox-ի կողմից անցկացվող ցանկացած դասընթացի 4 օրյա ժամկետով։ Սա հիանալի հնարավորություն է նոր մասնագիտության հետ ծանոթանալու կամ Ձեր հմտությունները բարելավելու համար։

Հիշեցնենք, որ iSpace խանութ-սրահը հանդիսանում է Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Apple Premium Reseller-ի կարգավիճակով։ Այս կարգավիճակը երաշխավորում է, որ խանութների ցանցի բոլոր սարքերը նոր են, օրիգինալ և երաշխավորված։ 

8 պատճառ գալու iSpace խանութ-սրահ

  1. Apple-ի բոլոր սարքերը գտնվում են մեկ տեղում. iPhone, iPad, Mac, Apple Watch, AirPods: Վերջիններս ներկայանում են բոլոր հասանելի կոնֆիգուրացիաներով և գույներով: Ձեզ միայն մնում է այցելել և ընտրել:
  2. Թեստ-դրայվ՝ նախքան գնումը: iSpace խանութ-սրահում սարքերը ներկայացված են բաց ցուցադրությամբ. կարող եք համեմատել iPhone-ի կամ Mac-ի տարբեր մոդելներ, փորձել Apple Watch-ը, լսել Ձեր սիրելի երաժշտությունը AirPods-ով և նկարել էսքիզ iPad-ի վրա: Սրանից հետո Դուք հաստատ չեք կասկածի Ձեր ընտրության հարցում։
  3. Apple Էքսպերտների կենտրոն. iSpace խանութ-սրահի խորհրդատուները վերապատրաստվում են Apple-ի հատուկ ծրագրի համապատասխան. վերջիններս իսկապես գիտեն ամեն ինչ ապրանքանիշի սարքերի մասին: Եթե ​​օգնության կամ պարզապես խորհրդատվության կարիք ունեք, ապա պատասխանը կստանաք խանութ-սրահում։
  4. Աքսեսուարների հսկայական ընտություն. անլար լիցքավորիչներ, ականջակալներ, ստիլուսներ, մկնիկներ, ստեղնաշարեր, պատյաններ, ժապավեններ և շատ ավելին:
  5. Apple Authorised Service Provider-ը հանդիսանում է միակը Հայաստանում։ Եթե ​​Ձեզ մոտ առաջացել է սարքի հետ կապված որևէ խնդիր, ապա դիմեք սպասարկման կենտրոն: iSpace խանութ-սրահն ապահովում է ինչպես երաշխիքային սպասարկում, այնպես էլ վճարովի վերանորոգում Apple-ի չափանիշներին համապատասխան:
  6. Հավատարմության ծրագիր. iSpace խանութ-սրահի հաճախորդի քարտի միջոցովԴուք կարող եք կուտակել բոնուսներ և օգտագործել դրանք Ձեր հաջորդգնումներում վճարելու նպատակով: Դուք նաև առաջինը կտեղեկանաքընկերության ակցիաների մասին:
  7. Առաքում ՀՀ ամբողջ տարածքով:
  8. Հատուկ առաջարկներ բիզնեսի համար:

Զգացեք Apple-ի կախարդանքը նոր iSpace խանութ-սրահի հետ: Այն գտնվում է Mega Mall առևտրի կենտրոնի առաջին հարկում (Երևան, Գայի Պողոտա 16հասցեում

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*