Գլուխներ
Մարտի 8-ին, իր գարնանային շնորհանդեսի ժամանակ Apple-ը ներկայացրել է նոր սեղանի համակարգիչ։ Նորույթը ստացել է Mac Studio անվանումը։ Իրականում սա Ձեզ արդեն հայտնի Mac mini-ն է, միայն ավելի մեծ քաշով և ավելի բարձր արդյունավետությամբ, ինչը նոր M1 Ultra պրոցեսորի շնորհիվ է:
Mac Studio-ի տեխնիկական բնութագրերը
Նորույթը շուկա է ներխուժում հզորության լուրջ պաշարով։ Այս սեղանի համակարգիչին տրվել է M1 Ultra պրոցեսորը, իսկ դա Apple-ի ամենաարդյունավետ միկրոսխեմաների հավաքածուն /չիպսետ/ է:
Եվ այսպես, ի՞նչ գիտենք նրա մասին:
- Այն ստեղծվել է միանգամից երկու M1 Max չիպերի հիման վրա, ինչով էլ բացատրվում է նրա ավելացած հզորությունը, մեծացված արագությունը և նույնիսկ՝ չափերը։
- Դասական M1-ի համեմատ M1 Ultra-ի արդյունավետությունն աճել է 8 անգամ։
- Նոր M1 Ultra-ն 80%-ով ավելի արդյունավետ է, քան 2019 թվականի Mac Pro-ն:
- Այն նաև 2,5 անգամ ավելի հզոր է, քան վերջին 27 դյույմանոց iMac-ը:
- Հիմնական պրոցեսորի միջուկների ընդհանուր թիվը հասնում է 20-ի։
- Գրաֆիկայի պրոցեսորի միջուկների ընդհանուր թիվը հասնում է 64-ի:
- Գրաֆիկայի հիշողության առավելագույն ծավալը հասնում է 64 ԳԲ-ի։
- Հիշողության թողունակությունը վայրկյանում 800 ԳԲ է:
- Օպերատիվ հիշողության առավելագույն ծավալը 128 ԳԲ է, նվազագույնը՝ 32 ԳԲ։
- Տվյալների պահպանման համար կա 512 ԳԲ-ից մինչև 8 ՏԲ ծավալով կուտակիչ կոշտ սկավառակ:
Ի դեպ, Mac Studio-ի կրտսեր մոդելը կաշխատի փոքր-ինչ ավելի դանդաղ գործող, բայց նույնպես շատ հզոր Apple M1 Max պրոցեսորով:
Նոր անհատական համակարգչի արտաքին տեսքը շատ չի տարբերվում «կրտսեր եղբորից»։ Պատկերացրեք, որ ունեք իրար վրա դրված երկու Mac mini. Mac Studio-ի բարձրությունն ընդամենը 9,4 սմ է , իսկ երկարությունը և լայնությունը՝ 19,6 սմ:
Ի դեպ, համակարգիչն ունի լավ մտածված հովացման համակարգ՝ օդը ներքաշվում է ներքևից, այնուհետև ուղղվում դեպի ետևի կողմը։ Համակարգիչն աշխատում է անհավատալի կերպով անաղմուկ:
Ո՞ւմ համար է ստեղծվել Mac Studio-ն:
Ինչ խոսք, ոչ բոլոր սովորական օգտատերերը կարիք կունենան օգտագործելու նման տեխնիկական հնարավորություններով սարքը: Apple ընկերության նոր սեղանի համակարգիչն առաջին հերթին ուղղված է ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներին։ Mac Studio-ն ունի բարձր կատարողականություն թե՛ տեսանյութերի մոնտաժի, թե՛ պատկերների մշակման և թե՛ 3D մոդելավորման կամ անիմացիայի համար:
Մշակողները Mac Studio-ն դարձրել են ամենաբազմակողմանի աշխատանքային գործիքը՝ այն հագեցնելով հսկայական քանակությամբ անհրաժեշտ պորտերով։ Այսինքն՝
- 2 միակցիչ USB-C ՝ առանց Thunderbolt 4-ի
- 4 միակցիչ USB-C՝ Thunderbolt 4-ով
- 10 գիգաբիթանոց Ethernet միակցիչ
- 1 սլոտ SDXC-ի համար
- 1 միակցիչ HDMI
- 2 միակցիչ USB-A 3.0
- 1 միակցիչ 3,5 մմ՝ ականջակալների համար
- Ethernet
Սա անհավանական հավաքածու է աշխատանքի և ստեղծագործելու համար: Միացրե՛ք այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է և աշխատե՛ք առանց սահմանափակումների:
Մոնիտոր Apple Studio Display
Նոր համակարգչին նաև նոր մոնիտոր էր հարկավոր։ Apple-ը չուշացրեց դրա մշակումը և ներկայացրեց Mac Studio-ն՝ Studio Display 27 դյույմանոց մոնիտորի հետ միասին։
Արտաքինից նոր մոնիտորը զգալի նմանություն ունի 2021 թվականի՝ M1 պրոցեսորով 24 դյույմանոց iMac-ին: Սակայն չպետք է մոռանալ, որ նորույթը մոնիտոր է, այլ ոչ թե առանձին համակարգիչ: Ընդ որում, Studio Display-ն այնուամենայնիվ ունի իր սեփական A13 Bionic պրոցեսորը. զարմանալի է, բայց այդպես է: A13 Bionic-ը պատասխանատու է պատկերների բարձր լուծաչափով սահուն մշակման, բարձր որակով ձայնի (նույնիսկ առանց ականջակալների օգտագործելու դեպքում), ինչպես նաև առջևի տեսախցիկի աշխատանքի համար՝ ավտոֆոկուսին հետևելու հնարավորությամբ:
Էլ ի՞նչ է հայտնի նոր մոնիտորի մասին:
- էկրանի տրամագիծը՝ 27 դյույմ
- լուծաչափը՝ 5К
- պայծառությունը՝ 600 нит, DCI-P3 և TrueTone հնարավորությամբ
- 12 Мп տեսախցիկ՝ առջևի վահանակի վրա
- ստուդիական որակի 6 ներկառուցված դինամիկներ
- Tunderbolt պորտ, որի միջոցով միանում է մոնիտորը
- 3 պորտ USB-C
Studio Display մոնիտորի առջև հարմարավետ աշխատելու համար կարևոր է ինչպես թեքությունը, այնպես էլ բարձրությունը կարգավորելու հնարավորությունը (չնայած՝ բարձրությունը կարգավորվում է լրացուցիչ գումարի դիմաց): Բացի այդ, էկրանն ունի հակափայլային ծածկույթ, որը ոչ միայն կանխում է փայլը և գույների աղավաղումը, այլև նվազեցնում է ազդեցությունը աչքերի վրա:
Եվս մեկ առանձնահատկություն, որի մասին անպայման պետք է նշել։ Apple Studio Display մոնիտորի միջոցով կարող եք լիցքավորել Ձեր Mac-ը: Դրա համար գնեք մինչև 96 Վտ հզորությամբ սնուցման աղբյուր:
Studio Display մոնիտորը հիանալի կերպով կհամապատասխանի Ձեր Mac Studio համակարգչին: Ձեր աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ, իսկ գործընթացն ինքնին կլինի շատ ավելի հարմար և լավ համակարգված։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: