Գլուխներ
Հոկտեմբերին Apple-ն իրականացրեց հերթական հեղափոխությունը՝ ներկայացնելով M3 պրոցեսորների նոր շարքը։ Այն կառուցված է 3 նանոմետր ճարտարապետությամբ ևնախորդ տարիների պրոգրեսիվ զարգացումներով: Անհավատալի է, սակայն առաջին Apple Silicon M1 համակարգն արդեն երեք տարեկան է: Ի դեպ, 2020 թվականին վերջինս մեծաղմուկ բարձրացրեց։
Այժմ պատկերացրեք, որ նոր սերունդը 50%-ով ավելի հզոր է, քան M1-ը։ Իսկ ինչի շնորհիվ է հնարավոր դարձել հասնել այդքան մեծ հաջողությունների։ Այսօր մենք կպարզենք, թե ինչովեն տարբերվում Apple M3, M3 Pro և M3 Max չիպերը և ինչպես ընտրել իդեալական համակարգհատուկ Ձեզ համար:
Apple M3 պրոցեսորների սերիան. բնութագրերը
Ամբողջ M-սերիան կառուցված է 3 նմ տեխնոլոգիական գործընթացին համապատասխան: Այնառանձնանում է կենտրոնական և գրաֆիկական պրոցեսորներով, ինչպես նաև հզոր 16-միջուկանիներկառուցված նեյրոնային շարժիչով: Կենտրոնական պրոցեսորի միջուկներն ստացել են ճյուղավորումների բարելավված կանխատեսում՝ արդյունավետության բարձրացման համար:
Կատարողականության միջուկներն ունեն դեկոդավորման ավելի լայն մեխանիզմ, իսկ արդյունավետության միջուկները՝ կատարման ավելի խորը մեխանիզմ: Այս ամենը միասին բավականին բարելավում է ընդհանուր կատարողականությունը և արդյունավետությունը:
Նեյրոնային «շարժիչը» պատասխանատու է մեքենայական ուսուցման առաջադրանքների համար, այսինքն, թե որքան արագ և արդյունավետ է համակարգիչը լուծում բարդ խնդիրներ: Այսպիսով, համեմատած նախորդ սերունդների հետ՝ նոր չիպերն այն անում են 60%-ով ավելի արագ:
Հավելենք, որ նոր M3 պրոցեսորներն ունեն բարելավված մեդիա-շարժիչ: Վերջինսպատասխանատու է H.264, HEVC, ProRes, ProRes Raw և AV1 ապարատային աջակցության համար: Պարզ ասած՝ տեսանյութերի դիտում այնպիսի սթրիմինգային հարթակներում, ինչպիսիք են, օրինակ, Apple TV+-ը, YouTube-ը, Netflix-ը:
Եթե համեմատենք M3-ը M1 պրոցեսորների առաջին սերնդի հետ, ապա նոր չիպն ունակ էապահովել նույն արդյունավետությունը՝ սպառելով իր հզորության ընդամենը մեկ քառորդը ևէներգիայի կեսը: Պատկերացրեք, թե ինչ պոտենցիալ ունի այն։
Այնուամենայնիվ, իզուր չէ, որ արտադրողը թողարկել է չիպերի միանգամից երեք կոնֆիգուրացիաներ։ Իհարկե, խոսքը վերաբերում է ոչ միայն օգտատերերի բյուջեին, այլ նաև այն պահանջներին, որոնք վերջիններս առաջադրում են աշխատանքի համար։ Ուստի, ստորև մենք ավելի մանրամասն կվերլուծենք, թե որ չիպն ինչ առաջադրանքների համար է նախատեսված։
M3 – գերազանց բազա բոլորի համար
Նախ նշենք, որ Apple-ը պաշտոնապես դադարեցրել է իր 13-դյույմանոց M2 MacBook Pro-ի արտադրությունը: Նոր MacBook Pro M3-ը կհանդիսանա վերջինիս արժանի փոխարինողը։ Ի՞նչ է կարևոր իմանալ նրա մասին:
Apple M3-ի տեխնիկական բնութագրերը.
- Մինչև 24 ԳԲ միասնական հիշողություն;
- 25 միլիարդ տրանզիստորներ;
- 8-միջուկանի կենտրոնական պրոցեսոր(CPU) (4 կատարողականության միջուկ և 4 արդյունավետության միջուկ) – մինչև 35% ավելի արագ, քան M1 չիպերը և 20% ավելի արագ, քան M2 չիպերը;
- 10-միջուկանի գրաֆիկական պրոցեսոր (GPU) նոր սերնդի ճարտարապետությամբ, դինամիկքեշավորմամբ, ցանցային ստվերմամբ և ճառագայթային հետագծմամբ – մինչև 65% ավելիարագ, քան M1 չիպերը և 20% ավելի արագ, քան M2 չիպերը:
Մի խոսքով՝ M3-ը հիանալի «լրացում» է Ձեր Mac-ի համար: Չիպը իդեալական է գրասենյակայինաշխատողների, գրաֆիկական դիզայներների և լուսանկարիչների համար: Photoshop-ը, Figma-ն, Canva-ն և այլ ծրագրերը պարզապես «կսավառնեն»:
Բացի այդ, MacBook Pro M3-ը թույլ է տալիս միացնել մեկ արտաքին էկրան և վայելել գրաֆիկականայնպիսի ինտենսիվ խաղեր, ինչպիսիք են Baldur’s Gate III-ը կամ Myst-ը: Դուք կստանաքաներևակայելի իրատեսական լուսավորություն, ստվերներ և արտացոլումներ: Փորձառուգեյմերների համար մենք պատրաստել ենք նոր չիպերի հնարավորությունների ավելի մանրամասնակնարկ։
Եթե նախկինում Դուք ունեցել եք MacBook Air M2, ապա MacBook Pro M3 գնելիս Դուք կստանաք քուլերներ և բարելավված կատարողականություն: Իսկ եթե Դուք անցում եք կատարում ավելի հին մոդելներից, ապա ափգրեյդն ավելի ակնհայտ կզգաք:
M3 Pro – ոսկե միջինը նոր շարքում
Բայց սա իսկապես շատ դիմացկուն և արդյունավետ տարբերակ է: Եթե Ձեր աշխատանքը Ձեզանից պահանջում է կատարել լուրջ, ռեսուրսային ինտենսիվ առաջադրանքներ, ապա հաշվի առեք MacBook Pro M3 Pro տարբերակը:
Այստեղ առկա է կենտրոնական և գրաֆիկական պրոցեսորների ավելի մեծ քանակությամբմիջուկներ, ինչպես նաև օպերատիվ հիշողության ընդլայնման հնարավորություն։ Դրա շնորհիվ նոր չիպը կատարյալ է հատկապես նրանց համար, ովքեր պահանջում են բարձր կատարողականություն, բարձրորակ գրաֆիկա և ցանկացած հրահանգի արագ և ճշգրիտ պատասխան: Եթե Դուք աշխատում եք վիզուալների հետ կամ խաղեր եք խաղում, անգամ մեկ վայրկյան չարժե հապաղել:
Apple M3 Pro-ի տեխնիկական բնութագրերը.
- Մինչև 36 ԳԲ միասնական հիշողություն;
- 37 միլիարդ տրանզիստորներ;
- 12-միջուկանի պրոցեսոր (6 կատարողականության միջուկ և 6 էներգարդյունավետությանմիջուկ) – մինչև 30% ավելի արագ, քան M1 Pro չիպերը;
- 18-միջուկանի գրաֆիկական պրոցեսոր նոր սերնդի ճարտարապետությամբ, դինամիկքեշավորմամբ, ցանցային ստվերմամբ և ճառագայթային հետագծմամբ՝ մինչև 40% ավելիարագ, քան M1 Pro չիպերը և 10% ավելի արագ, քան M2 Pro չիպերը:
M3 Max – նրանց համար, ովքեր կարևորում են առավելագույն արժեքները
Չիպի անվանումն արդեն ամեն ինչ ասում է. M3 Max չիպսեթը թույլ կտա Ձեր նոր MacBook Pro-իցքաղել առավելագույն օգուտը: Apple-ն ավելացրել է տրանզիստորների քանակը և մի նոր մակարդակի վրա է բարձրացրել կատարողականությունը: Դուք կզարմանաք վերջինիս արագությամբ. 80%-ով ավելի արագ, քան առաջին սերնդի M1 Max չիպսեթը: Դրա շնորհիվ Դուքկարող եք արագ և սահուն մշակել տեսանյութերը: Իսկ արհեստական ինտելեկտի հետ աշխատելուհամար տրամադրվում է մինչև 128 ԳԲ միասնական հիշողության աջակցություն։
M3 Max-ը տոպային չիպ է, որն առավել կհետաքրքրի վիդեոմեյքերներին, ծրագրավորողներին, 3D-դիզայներներին: Եվ սա միանշանակ շատ հեռանկարային ձեռքբերում է, քանի որ կծառայի դեռ երկար տարիներ:
Apple M3 Max-ի տեխնիկական բնութագրերը.
- Մինչև 128 ԳԲ միասնական հիշողություն;
- 92 միլիարդ տրանզիստորներ;
- 16-միջուկանի կենտրոնական պրոցեսոր (12-միջուկանի կատարողականության և4-միջուկանի արդյունավետության) – մինչև 80% ավելի արագ, քան M1 Max չիպերը և 50% ավելի արագ, քան M2 Max չիպերը;
- 40-միջուկանի գրաֆիկական պրոցեսոր նոր սերնդի ճարտարապետությամբ, դինամիկքեշավորմամբ, ցանցային ստվերմամբ և ճառագայթային հետագծմամբ – մինչև 50% ավելիարագ, քան M1 Max չիպերը և 20% ավելի արագ, քան M2 Max չիպերը:
Ի դեպ, MacBook Pro 14-ի համար կարող եք ընտրել երեք չիպերից ցանկացածը, իսկ MacBook Pro16-ի համար՝ M3 Pro-ն կամ M3 Max-ը: Նոր Space Black գույնը հասանելի է միայն M3 Pro կամ M3 Maxմոդելների համար: Անկասկած, արժե ավելի մոտիկից նայել M3 չիպերի ընտանիքին, իսկ կոնկրետ մեկի ընտրությունը կախված կլինի Ձեր առաջադրանքներից և բյուջեից:
Լավ նորություն. iSpace խանութ-սրահներում արդեն մեկնարկել է նորույթի վաճառքը: MacBook ProM3-ի արժեքը՝ սկսած 849 900 դրամից:
MacBook Pro M3 գնելը շատ հեշտ է. Ձեզ պարզապես անհրաժեշտ է լրացնել հայտը ispace.am կայքում կամ այցելել iSpace խանութ-սրահներից մեկը։Кстати, для MacBook Pro 14 вы сможете выбрать любой из трёх чипов, а вот для MacBook Pro 16 –M3 Pro или M3 Max. Новый цвет Space Black доступен только для моделей на M3 Pro или M3 Max. Присмотреться к семейству чипов M3 однозначно стоит, а выбор конкретного будет зависеть от ваших задач и бюджета.
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: