Apple-ը ընկերություն է, որի մասին գիտեն միլիոնավոր մարդիկ։ Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ օգտագործում են iPhone, Mac, iPad և Apple Watch սարքեր։ Այս ամենը հնարավոր դարձավ, քանի որ հիմնադիրները չվախեցան այլ կերպ մտածել։ Նրանք փոխեցին տեխնոլոգիական ոլորտը և շահեցին օգտատերերի վստահությունը։ Ապրիլի 1-ին ընկերությունը նշում է իր հիմնադրման 50-ամյակը։ Այս առիթով որոշեցինք անդրադառնալ ընկերության պատմության սկզբին և հիշել, թե ինչպես ամեն ինչ սկսվեց։

Սթիվ Ջոբսը ընկերության պատմության մեջ

Ամեն ինչ սկսվեց 1976 թվականին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Երեք ընկերներ՝ Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը և Ռոնալդ Ուեյնը, բառացիորեն ձեռքով ստեղծեցին իրենց առաջին տպագիր սալիկը, որով սկիզբ դրվեց ընկերության պատմությանը։

1977 թվականին նրանք ներկայացրին Apple II-ը՝ առաջին լայն տարածում գտած անհատական համակարգիչներից մեկը, որը ընկերությանը բերեց համաշխարհային ճանաչում և հաջողություն։

Ջոբսը չէր առաջնորդվում կարծրատիպերով և ձևանմուշներով․ նա կենտրոնանում էր օգտատիրոջ վրա, լավ հասկանում էր նրա կարիքները և փորձում էր առաջարկել իսկապես անհրաժեշտ լուծումներ։ Նա համոզված էր, որ սարքերը պետք է լինեն ոչ միայն հզոր, այլև հասկանալի արդեն առաջին իսկ օգտագործումից։ Ոճը, հուսալիությունն ու հարմարավետությունը դարձան ընկերության արտադրանքի հիմքը։

Չնայած 1985-ից մինչև 1997 թվականը Ջոբսը չէր աշխատում ընկերությունում, նրա վերադարձը բերեց կարևոր փոփոխությունների․

  • Microsoft-ի ներդրումները օպերացիոն համակարգի զարգացման մեջ, ինչպես նաև։
  • Յուրահատուկ և հեշտ ճանաչելի դիզայնի ձևավորումը։
  • ԵՒ առաջին iPhone բջջային հեռախոսի ներկայացումը։

Սթիվ Ջոբսի մահից հետո՝ 2011 թվականին, ընկերության ղեկավարությունը ստանձնեց Թիմ Քուկը։ Նա շարունակեց Ջոբսի սկսած ուղին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացրեց էկոհամակարգի զարգացման վրա։

Ինչպես փոխվեց ընկերությունը Ջոբսից հետո․ Թիմ Քուկի դարաշրջանը

Թիմ Քուկը հստակ պատկերացնում է, թե ինչպես տեխնոլոգիաները դարձնել ավելի արդյունավետ։ Նա կենտրոնանում է սարքերի և ծառայությունների ներդաշնակ և միասնական աշխատանքի ապահովման վրա։ Apple Music-ը, iCloud-ը, Apple TV+-ը, Apple Pay-ը և App Store-ը շարունակում են ակտիվորեն զարգանալ՝ ձևավորելով մեկ ամբողջական համակարգ։ Տեխնիկական նոր լուծումները նույնպես իրենց սպասեցնել չտվեցին․

  • Անլար ականջակալներ՝ AirPods։
  • Խելացի ժամացույցներ՝ Apple Watch։
  • Սեփական մշակմամբ չիպեր, որոնք նախատեսված են հենց ընկերության սարքերի համար։

Ընկերության մոտեցմամբ մեկ տեխնոլոգիան բավարար չէ։ Օգտատիրոջ վրա կենտրոնացած մոտեցումն է, որ արտադրանքը դարձնում է ավելի արժեքավոր։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստական բանականության զարգացումից մինչև այնպիսի սարքերի ստեղծում, որոնք նախագծված են՝ հաշվի առնելով նաև գաղտնիությունը, մատչելիությունը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը։

Հետաքրքիր փաստեր Apple-ի մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի

Հայտնի խնձորի պատկերանշանը սկզբում բոլորովին այլ տեսք ուներ։ Առաջին տարբերակը կապված էր Իսահակ Նյուտոնի պատկերով փորագրության հետ, որտեղ նա պատկերված էր ծառի տակ։ Ահա ևս մի քանի հետաքրքիր փաստ․

  • Կինոյում Apple-ի լոգոյով հեռախոսները սովորաբար օգտագործում են դրական կերպարները։
  • 1976 թվականին ընկերությունից հեռանալուց հետո Ուեյնը իր բաժնեմասը վաճառեց ընդամենը 800 դոլարով, մինչդեռ այսօր նա կարող էր ունենալ հսկայական կարողություն։
  • Apple II-ը դարձավ առաջին լայն տարածում գտած անհատական համակարգիչներից մեկը և վաճառվեց միլիոնավոր օրինակներով։

Այսօր մեզ համար սովորական դարձած սարքերի հետևում թաքնված են բազմաթիվ հետաքրքիր պատմություններ, որոնց մասին հաճախ չենք էլ մտածում անգամ, երբ iPhone-ով դիտում ենք նորությունները։

Արտադրանքներ, որոնք փոխեցին ոլորտը

50 տարվա ընթացքում ընկերությունը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ստեղծելով յուրահատուկ արտադրանքներ։ Ահա այն լեգենդար սարքերից մի քանիսը, որոնք էականորեն փոխեցին ամբողջ ոլորտը․

  • Macintosh – պատկերային միջերեսով առաջին լայն տարածում գտած համակարգիչը, մկնիկով և ներկառուցված էկրանով։
  • iPod – կոմպակտ նվագարկիչ՝ երաժշտությունը կառավարելու համար նախատեսված պտտվող օղակով։
  • iPhone – հեռախոս՝ բազմակի հպման տեխնոլոգիայի աջակցությամբ։
  • iPad – սարք, որը սկիզբ դրեց պլանշետների լայն տարածմանը։
  • Apple Watch – խելացի ժամացույց, որը համատեղում է անձնական օգնականի և առողջության ցուցանիշների վերահսկման գործառույթները։
  • MacBook – թեթև, հզոր և բարակ դյուրակիր համակարգիչ, որը հարմար է ինչպես աշխատանքի, այնպես էլ ստեղծագործության համար։

2020 թվականին ընկերությունը ներկայացրեց Apple Silicon չիպերի շարքը (M-սերիա)։ Այս չիպերը կիրառվում են դյուրակիր և սեղանադիր համակարգիչներում, ինչպես նաև պլանշետներում՝ ապահովելով բարձր արդյունավետություն։

Ինչու Apple-ը դարձել է պարզապես տեխնիկա արտադրող ընկերությունից ավելին

Այսօր ընկերությունը ոչ միայն սարքեր է ստեղծում, այլև ընկալվում է որպես հուսալիության, բարձր որակի և անթերի ճաշակի խորհրդանիշ։

Think Different գաղափարը ոգեշնչում է ստեղծել այնպիսի արտադրանքներ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս արտահայտվել։ Լավ մշակված էկոհամակարգը ապահովում է սարքերի հարմար և ներդաշնակ համատեղ աշխատանքը։

Ինչպիսի՞ Apple-ի արտադրանքներ են պահանջված 2026 թվականին

Բրենդի տեսականին ներառում է բազմաթիվ պահանջված արտադրանքներ, որոնք մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում։ iSpace-ում ներկայում գործում են հատուկ առաջարկներ, որոնք թույլ են տալիս Հայաստանում սարքեր ձեռք բերել առավել շահավետ պայմաններով։

iPhone 17 Pro-ի մոդելները նախատեսված են ոչ միայն կապի համար։ Դրանց տեսախցիկները կարող են փոխարինել բարձրակարգ լուսանկարչական սարքերին, իսկ հզորությունը բավարար է ինչպես արագընթաց խաղերի, այնպես էլ աշխատանքային առաջադրանքների համար։

Բարակ և թեթև MacBook Air-ը հարմար է աշխատանքի, տեսանյութեր դիտելու և խաղերի համար։ Վերջին սերնդի սարքերը կարող են աշխատել մոտ 18 ժամ առանց լիցքավորման։ Դրանք հարմար է վերցնել աշխատանքի, սրճարան կամ երկար ճանապարհորդությունների ընթացքում։

Կոմպակտ iPad Air M4-ը հեշտությամբ հարմարվում է օգտատիրոջ կարիքներին․ այսօր՝ շարժական կինոդիտման միջոց, վաղը՝ ստեղնաշարով լիարժեք աշխատանքային գործիք է։ Իսկ խելացի Apple Watch-ը և անլար AirPods-ը դարձել են անփոխարինելի լրացումներ, որոնք ամբողջացնում են ողջ էկոհամակարգը։

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է Apple-ի հիմնադրման օրը

Ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականի ապրիլի 1-ին։ 2026 թվականին այն արդեն նշում է իր 50-ամյակը։

Ո՞վ է այժմ ղեկավարում Apple-ը

2011 թվականից ընկերությունը ղեկավարում է Թիմ Քուկը։ Նա կենտրոնացել է միասնական էկոհամակարգի ստեղծման և արհեստական բանականության զարգացման վրա։

Ի՞նչ է Apple-ի էկոհամակարգը

Բրենդի էկոհամակարգը սարքերի անխափան փոխկապակցումն է։ Սարքերը միավորված են Apple ID-ի միջոցով և արագ համաժամացվում են միմյանց հետ։

Որտեղի՞ց է ավելի լավ սկսել Apple-ի սարքերի օգտագործումը

Լավագույնն է սկսել iPhone-ից կամ MacBook Air-ից․ դրանք հարմար են և կարող են օգտագործվել տարբեր նպատակներով։ Սակայն ցանկացած դեպքում բրենդի բոլոր սարքերում միջերեսը հարմար է և հեշտ հասկանալի։

Կարդացեք նաև

Ինչպես արագ գտնել Apple Watch-ը iPhone-ի օգնությամբ

Mac mini․ ինչ կարող է անել Apple-ի կոմպակտ համակարգիչը

MacBook Neo նոր մոդելի ակնարկ՝ A18 Pro չիպով

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*