Գլուխներ
Վերջին կես տարվա ընթացքում iPhone–ի օգտատերերը ակտիվորեն քննարկում էին, թե երբ է դուրս գալու iOS 26-ը․ շատերը նույնիսկ ներբեռնել էին փորձնական տարբերակը (բետա), որպեսզի շուտ փորձարկեն նոր հնարավորությունները։ Վերջապես Apple-ը հայտարարեց պաշտոնական թողարկման ամսաթիվը՝ սեպտեմբերի 15։ Արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ թարմացումը հասանելի է բջջային հեռախոսների համար և կրկին դարձել է սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք iOS 26-ը․ ինչ նորություններ են ավելացվել և ինչպես կարելի է դրանք կիրառել։
Ապակենման միջերես
Առաջին հերթին iOS 26-ի թարմացումը սպասված էր հենց աղմկահարույց «ապակենման» ձևավորման՝ Liquid Glass-ի համար։ Ապակու շերտավորման ազդեցությունը ստացվում է իրական ժամանակում՝ լույսի կոտրման և միջերեսի տարրերից արտացոլման սկզբունքներով։
Փակված էկրանին նույնպես կատարվել են մի շարք փոփոխություններ․
- պաստառներ՝ տարածական տեսարանի արտահայտությամբ,
- ժամացույց, որը համադրվում է ինչպես էկրանի պահպանիչին, այնպես էլ ծանուցումներին,
- երաժշտական ստեղծագործությունների անիմացված շապիկներ։
Բոլոր պատկերակներն ու ներկառուցված ծրագրեր միջերեսները ստացել են նույն «ապակենման» արտահայտությունը։ Դրանք կարելի է կարգավորել ընտրված երանգներով կամ դարձնել թափանցիկ։ Շատ երրորդ կողմի ծրագրեր նույնպես աստիճանաբար անցնում են նմանատիպ ձևավորման։
Խցիկ և լուսանկարներ
Խցիկի միջերեսը տեսանելիորեն ավելի պարզեցված է դարձել։ Այժմ, եթե լուսանկարում եք 16:9 հարաբերակցությամբ, կարող եք տեսնել ամբողջ պատկերը՝ առանց հավելյալ միջերեսի։ Ստորին մասում տեղադրված են երկու ձևաչափեր՝ տեսագրություն և լուսանկար։ Պորտրետային կամ կինոնման նկարահանում անցնելու համար բավական է սահեցնել մատը կողքի։
Տեսագրությունը սկսել կամ լուսանկար անել այժմ հնարավոր է նաև ականջակալների միջոցով (հասանելի է AirPods 4, AirPods Pro 2 և նոր թողարկված այլ տեսակներում)։ Դրա համար բավական է սահեցնել աքսեսուարի ցողունի վրա։
«Լուսանկարներ» ծրագիրը այժմ բաժանել է հավաքածուներն ու գրադարանը տարբեր ներդիրների՝ հեշտացնելով որոնումը։ Բացի այդ, ալբոմները կարելի է կառավարել․ թաքցնել, փոխադրել և ընտրել ձևավորումը։
Ծնողական վերահսկում
Մանկական անվտանգության հնարավորությունները բարելավվել են։ Այժմ երեխան կարող է ուղարկել ծնողի հեռախոսին հարցում, երբ անհրաժեշտ է զանգահարել անծանոթ համարի։ Իսկ ծնողները կարող են թույլատրել երեխայի մոտավոր տարիքային տվյալները փոխանցել երրորդ կողմի ծրագրերին, ինչը կօգնի համապատասխան բովանդակություն ընտրել։ Նախկինում այս հնարավորությունը սահմանափակված էր անվտանգության նկատառումներով։
FaceTime զանգերում և հաղորդագրություններում համակարգը ճանաչում ու արգելափակում է մերկ պատկերները։ Բացի այդ, ավելացվել է հնարավորություն՝ սովորական գրանցումը հեշտությամբ դարձնել մանկական՝ առանց անվտանգության ընտրանքների կորստի։
Արհեստական բանականություն
Ներկառուցված Apple Intelligence-ը ստացել է ավելի շատ հնարավորություններ և միացվել է նոր գործառույթներին։ Ճիշտ է, այն հասանելի չէ բոլոր երկրներում։ Օգտակար հնարավորություններից են․
- Visual Intelligence – արագ որոնում էկրանին երևացող պատկերով, միջոցառումների ավելացում օրացույցում։
- Live Translation – ինքնաշխատ թարգմանություն հաղորդագրությունների և զանգերի ընթացքում (AirPods-ի միջոցով)։
- Image Playground և Genmoji – նկարների և էմոջիների ստեղծում ըստ տրված նկարագրության։
«Արագ հրամաններ» բաժնում արհեստական բանականությունը օգնում է կրճատել ծավալուն տեքստերը, ինչպես նաև ստեղծել պատկերներ։
Անվտանգ հաղորդակցություն
Համակարգը այժմ զտում է զանգերն ու հաղորդագրությունները անծանոթ համարներից։ Նախքան ձեր հեռախոսը զանգի, կստանաք կարճ ծանուցում նոր կապի մասին։ Անծանոթ ուղարկողների հաղորդագրությունները տեղափոխվում են առանձին թղթապանակ, իսկ դուք արդեն որոշում եք՝ ինչպես վարվել դրանց հետ։
OS 26-ում զրույցները հնարավոր է անհատականացնել․ ավելացնել առանձնահատուկ հիմք, որը տեսանելի կլինի բոլոր մասնակիցների համար։ Կարելի է օգտագործել ինչպես ստանդարտ պատկերներ, այնպես էլ սեփական լուսանկարներ։ Բացի այդ, ավելացվել է խմբերում հարցումների ստեղծման և մասնակիցների ակտիվության ցուցիչների հնարավորությունը։
Այլ հնարավորություններ
Իրականում շատ պատճառներ կան, թե ինչու է արդեն պետք թարմացնել iOS 26-ը։ Ահա ևս մի քանի հետաքրքիր հնարավորություններ․
- Preferred Routes «Քարտեզներում» – կանոնավոր երթուղիների վերահսկման համար։
- AutoMix – մի քանի երգի միավորում, ինչպես դիջեյների մոտ։
- Lyrics Translation – երգերի տեքստերի ինքնաշխատ թարգմանություն։
- Tapback – հաղորդագրություններին արագ արձագանքելու հնարավորություն մեքենա վարելու ժամանակ։
- «Դիտում» ծրագիր – PDF փաստաթղթերի արագ սկանավորում, դիտում և խմբագրում։
Համակարգը կարող է վերլուծել ձեր սովորությունները և համահունչ դարձնել էներգախնայող եղանակը։ Օրինակ՝ եթե սովորաբար տուն եք վերադառնում ժամը 18:00-ին, իսկ հեռախոսը հասկանում է, որ մարտկոցը մինչ այդ կսպառվի, այն կարգավորում է բոլոր ընտրանքները և օգնում է երկարացնել աշխատանքի տևողությունը։ Այս հնարավորությունը հասանելի է iPhone 15 Pro և ավելի նոր տեսակներում։
iOS 26․ որ iPhone-ների վրա կարելի է ներբեռնել թարմացումը?
iOS 26-ի թողարկման օրը քննարկվող թեմա էր, բայց ոչ պակաս հետաքրքիր էր այն հարցը, թե որ iPhone-ները կստանան նոր գործառնական համակարգը։ Ի վերջո, Apple-ը ժամանակ առ ժամանակ դադարեցնում է հին սերունդների աջակցությունը, որոնց սարքավորումը այլևս չի կարող տանել նոր հնարավորությունները։ Վերջին տարբերակը հասանելի դարձավ բոլոր տեսակների համար՝ սկսած iPhone 11-ից։ Apple-ի տեղեկատուում նշված է, թե որ հնարավորություններն են հասանելի յուրաքանչյուր հեռախոսի համար։
Բոլոր հետագա փոքր թարմացումների մասին առանձին կհայտարարվի։ Մի անտեսեք դրանք․ սովորաբար այդ թարմացումները բարելավում են էներգախնայողությունը և ամբողջ համակարգի աշխատանքը։
Ամփոփում
iOS 26-ի բոլոր նոր հնարավորությունները ստեղծված են այնպես, որ ձեր օգտագործողի փորձը դառնա առավել հաճելի․ սկսած «ապակենման» ազդեցություններով միջերեսից մինչև հաղորդագրությունների զտում։ Ի դեպ, Apple-ը իր նոր միջերեսով սահմանեց նոր ուղղություն թվային ձևավորման զարգացման մեջ։
Եթե ձեզ մոտ առաջանան հարցեր iOS 26-ի տեղադրման վերաբերյալ, Հայաստանում կարող եք դիմել iSpace․ մեր մասնագետները կօգնեն լուծել բոլոր խնդիրները։ Այստեղ ներկայացված են նաև բոլոր արդի հեռախոսները․ կարող եք անձամբ փորձարկել, թե ինչպես են աշխատում գործառնական համակարգի տարբեր հնարավորությունները վերջին տեսակների վրա և միաժամանակ ձեռք բերել սարք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Օգտագործում ենք iPhone-ը ուսման համար․ 7 օգտակար հնարք դպրոցականների և ուսանողների համար
Ինչպես ընտրել իդեալական iPhone-ը․ գնման ամբողջական ուղեցույց
Ո՞ր հեռախոսն է իդեալական խաղերի համար 2025 թվականին։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: