Գլուխներ
Apple iPad-ը օգտակար է մի շարք խնդիրների համար: Դրանք են համացանցում ճամփորդելը, գրառումներ կատարելը, կարդալը, առցանց հաղորդակցվելը: Խաղերը, երաժշտություն լսելը, ֆիլմեր դիտելը բարձրորակ էկրանով. այս ամենը նույնպես սարքի հնարավորությունների մի մասն է կազմում: Եկեք ավելի մանրամասն խոսենք վերջիններիս մասին և պարզենք, թե iPad-ի որ առանձնահատկություններն առավել կուրախացնեն ուսանողներին:
Պլանշետը կփոխարինի ամեն ինչ
Կամ գրեթե այն ամենը, ինչ Դուք պետք է ամեն օր Ձեզ հետ տանեք դասի. կոնսպեկտներ, նոթատետրեր, դասագրքեր, ֆլոմաստերներ, գրիչներ և այլն: Համակցված Apple Pencil ստիլուսի հետ՝ այն իդեալական է որպես գրաֆիկական պլանշետ՝ էսքիզների, պատկերների, գծագրերի և լուսանկարների մշակման համար: Եթե Դուք ապագա ճարտարապետ, դիզայներ կամ նկարիչ եք, ապա ուսման ընթացքում սարքը կդառնա Ձեր լավագույն օգնականը: Որոշ առումներով այն նույնիսկ գերազանցում է MacBook-ին. կարող եք գրել, նկարել և գծագրել անմիջապես էկրանին:
Միևնույն ժամանակ սարքը թեթև է և չափազանց բարակ։ Օրինակ, iPad Pro 13-ի հաստությունը ընդամենը 5,1 մմ է: Զարմանալի չէ, որ այն կտեղավորվի նույնիսկ ձեռքի փոքրիկ պայուսակի մեջ:
Առաջադրանքների մեծ մասի համար պլանշետը լիովին փոխարինում է նոութբուքին, հատկապես, երբ համակցված է Magic Keyboard-ի պատյանով: Այն կարող է օգտագործվել նաև որպես տակդիր։ Փակ տեսքովստեղնաշարը կատարում է կափարիչ տեսք՝ պաշտպանելով iPad-ը վնասվածքներից:
Առնվազն մեկ օր կարող եք չմտածել լիցքավորման մասին
iPad Mini-ի և Pro-ի մարտկոցի կյանքը 10 ժամ է։ Եվ սա այն դեպքում, երբ Դուք շրջագայեք համացանցում, դիտեք տեսանյութեր և հաճախակիորեն ծանրաբեռնեք պրոցեսորը: Գործնականորեն դա նշանակում է, որ Դուք ստիպված չեք լինի ամբողջ օրվա ընթացքում վարդակ փնտրել:
Հանգստի ժամանակն է
iPad-ը պարզապես պլանշետ չէ, այլ մինի կինոթատրոն, որը միշտ գտնվում է ձեռքի տակ: Այն ունի գերպայծառ և հեշտ երևացող էկրան՝ հարուստ գույներով և հիանալի դետալներով: Ձեր սիրելի ֆիլմի դիտումը կվերածվի իսկական հաճույքի։ Ինչպես առցանց խաղերի դեպքում, Դուք կարող եք միացնել PS կամ Xbox կարգավորիչ, եթե թարմացնեք iPadOS 16 կամ ավելի նոր տարբերակը: iPad Pro-ով հզոր գրաֆիկայով Call of Duty Mobile կամ Asphalt 9: Legends խաղերը պարզապես կթռչեն:
Հարյուրավոր օգտակար և հետաքրքիր հավելվածներ կլցնեն ուսանողի կյանքը վառ գույներով։ Ստեղծագործության համար նույնպես տեղ կգտնվի. Դուք կսովորեք երաժշտական գործիքներ նվագել Yousician-ով, կմիացնեք Wattpad-ի գրողների համայնքին, կստեղծեք Պիկասոյին վայել գլուխգործոցներ Procreate-ի օգնությամբ:
Ավելին, պլանշետը հոգ կտանի Ձեր տեսողության մասին։ Դա անելու համար Դուք պետք է կարգավորեք «Հեռավորությունը մինչ Էկրանը» տարբերակը «Էկրանի ժամանակ»-ում: Եթե էկրանին մոտենաք 30 սմ-ից ավելի մոտ, սարքը նախազգուշացում կուղարկի:
Հարմարավետ բազմաֆունկցիոնալություն
Ինչպես միշտ, մշակողները հոգացել են օգտվողների հարմարավետության մասին: Նրանց համար, ովքեր սիրում են միաժամանակ աշխատել տարբեր հավելվածներում, Split View-ն փրկություն կլինի: Էկրանը բաժանված է երկու կամ երեք մասերի. մեկում բացված է տեսադասախոսություն, մյուսում՝ զրույց դասընկերների հետ, երրորդում՝ գրառումներ։ Ամեն ինչ կարելի է անել զուգահեռաբար՝ առանց ծրագրերի միջև անցում կատարելու:
Safari-ն iPadOS 17-ում կատարյալ է ինչպես ուսման, այնպես էլ հանգստի համար: Դուք կարող եք առանձնացնել պրոֆիլներ աշխատանքի և հանգստի համար: Այդ դեպքում ներդիրները, լուծաչափերը, պատմությունը, թխուկները և այլն տարբեր կլինեն: Միևնույն ժամանակ որոնումը դարձել է ավելի համապատասխան և ճկուն։
Ձայնագրեք դասախոսություններ, աշխատեք փաստաթղթերի հետ
Ինչպես մենք արդեն նշեցինք, պլանշետը կփոխարինի միանգամից Ձեր բոլոր գրառումները: Տեսնենք, թե ինչպես են iPad Pro M1-ը, M2-ը և ցանկացած այլ մոդել հարմարեցված այդ նպատակների համար:
GoodNotes հավելվածում Դուք կարող եք մուտքագրել գրառումներ ստեղնաշարի վրա կամ կատարել ձեռքով գրառումներ՝ օգտագործելով Apple Pencil ստիլուսը: Ավելին, Դուք կարող եք արագ լուսանկարներ, գծագրեր, աղյուսակներ տեղադրել:
Կամ կարող եք ոչինչ էլ ինքնուրույն չգրանցել: Notability-ն ամեն ինչ կանի Ձեզ համար. ձայնագրեք դասախոսությունը ձայնագրիչով, աուդիո ձևաչափը փոխարկեք տեքստի, և գրառումները պատրաստ են:
Ընդարձակ տարողունակությամբ պահեստում Դուք կարող եք գտնել ցանկացած ֆայլ մի քանի կտտոցով՝ օգտագործելով Spotlight որոնումը: Որոնման տողում Ձեզ անհրաժեշտ է մուտքագրել արտահայտություն կամ բառ փաստաթղթից և էկրանին կտեսնեք ֆայլերի ցանկը, ներառյալ՝ ձեռագիր տեքստերը:
Ի գիտություն ուսանողների: Ձեր պլանշետի վրա առկա է “Նշումներ բլոկավորված էկրանին” տարբերակը: Այն ակտիվացվում է «Կարգավորումներ», «Գրառումներ» բաժնում: Դրանով Դուք կարող եք գրառումներ կատարել կողպված էկրանից. այն շատ արագ է: Եթե օպցիան ակտիվ է, ապա ցանկալի փաստաթուղթը կբացվի, երբ ստիլուսով կրկնակի հպեք էկրանին:
iPadOS 17-ում Դուք կարող եք նախագծերի շուրջ համագործակցել այլ օգտատերերի հետ: Օրինակ, Դուք վերբեռնում եք PDF ֆայլը «Գրառումներ»-ում և այնուհետև խմբագրում եք այն համատեղությամբ՝ մեկնաբանություններ կատարելով ստիլուսով:
Իսկ եթե Ձեզ անհրաժեշտ է արագ լրացնել սկանավորված կամ ներբեռնված PDF ձևը կոնտակտային տվյալներով, ապա Ձեզ օգնության կգա ավտոմատ լրացման բարելավված ֆունկցիան: Պահպանված տվյալները ավտոմատ կերպով կմուտքագրվեն փաստաթղթի մեջ, և Դուք ստիպված չեք լինի ձեռքով լրացնել բոլոր դաշտերը: Հարմարավետ է, արագ և ամենակարևորը՝ անվտանգ:
Դուք, իհարկե, շրջագայելու եք Ձեր պլանշետում` փնտրելով տեղեկություններ կուրսային աշխատանքների և այլ նպատակների համար: Սա նշանակում է, որ Դուք պետք է պաշտպանեք Ձեր սարքը բարդ կիբերհարձակումներից. սա հենց այն է, ինչի համար նախատեսված է առաջադեմ բլոկավորման ռեժիմը:
Ձեզ բավական է միայն շարժել մատը
Բազմաֆունկցիոնալության ժեստերը հարմար առանձնահատկություն են iPad պլանշետի ինտերֆեյսում նավիգացիայի համար: Լուսանկարը կամ տեքստի մի հատվածը պատճենելու համար պետք չէ կատարել լրացուցիչ շարժումներ, Ձեզ պարզապես անհրաժեշտ է երեք մատները իրար կպցնել: Իսկ գործողությունը չեղարկելու համար սահեցրեք դրանք դեպի ձախ: Դուք կարող եք առանց դժվարության տիրապետել այս և այլ ժեստերին:
Միացեք Apple-ի էկոհամակարգին
Նույնիսկ եթե Դուք արդեն ունեք MacBook կամ iPhone, միշտ էլ կարելի է ձեռք բերել iPad: Սարքերը հիանալի կերպով լրացնում են միմյանց՝ անխափան կերպով ինտեգրվում են մեկ էկոհամակարգում: Դուք կարող եք սկսել աշխատելՁեր պլանշետի վրա և շարունակել աշխատանքը նոութբուքով: Ձեր բոլոր փաստաթղթերը և լուսանկարները միաժամանակ հասանելի կլինեն բոլոր սարքերում, որոնք կապված են մեկ Apple ID-ին: Իսկ AirPods-երը հիանալի կերպով լրացնում են այս էկոհամակարգը: Օրինակ, Դուք լսում եք աուդիո դասախոսություն կամ երաժշտություն Ձեր պլանշետում, և հանկարծ հեռախոսը զանգում է: Ականջակալներն ինքնաբերաբար կմիանան iPhone-ին. ընդհանրապես ոչինչ անել պետք չէ: Եվ սա հնարավոր սցենարներից միայն մեկն է։ Դուք ինքներդ կբացահայտեք դրանք, երբ սկսեք օգտագործել էկոհամակարգի հնարավորությունները:
Եզրակացություն. ո՞ր պլանշետն ընտրել
Եթե նախատեսում եք թարմացումներ կատարել նոր ուսումնական տարվա համար, ապա այցելեք մեր խանութ-սրահ։ Այստեղ կարող եք ձեռք բերել iPad Pro, Mini, Air ցանկացած ակտուալ մոդել լավագույն գներով։
Մեր խորհրդատուները կառաջարկեն օպտիմալ լուծում։ Եթե Ձեզ անհրաժեշտ է կոմպակտ պլանշետ, ապա ուշադրություն դարձրեք iPad Mini-ին: Այն ունի շարքում ամենափոքր անկյունագիծը՝ ընդամենը 8,3 դյույմ։ Այս փոքրիկը հագեցած է պատշաճ սարքաշարով՝ A15 Bionic չիպով և 4-միջուկանի GPU-ով: Հիանալի բազային սարք է ուսման, խաղերի և կոնտենտ դիտելու համար:
Նրանց համար, ովքեր փնտրում են մեծ էկրանով արդյունավետ սարք, մենք առաջարկում ենք փորձարկել iPad Pro 11-ը կամ iPad Pro 12-ը: Դրանք ցուցադրում են ավելի շատ կոնտենտներ՝ հարմարավետ դարձնելով կարդալը,գրելը, նկարելը, ինչպես նաև լուսանկարներ ու տեսանյութեր մշակելը: Հզոր M1 և M2 չիպերը՝ 7 կամ 8 միջուկներովգրաֆիկական պրոցեսորով, կարող են աշխատել նույնիսկ բարդ գրաֆիկայի դեպքում:
Հատուկ առաջարկություններ iSpace խանութ-սրահից
iSpace խանութ-սրահում հնարավոր է գտնել իդեալական տեխնիկա ինչպես դպրոցականների, այնպես էլուսանողների համար: Եվ այդ ամենը ներկայացված է բաց հասանելիությամբ: Կարող եք այցելել և ծանոթանալ վերջիններս հետ։ Ավելին, նոր ուսումնական տարվա համար պատրաստել ենք նաև հատուկ առաջարկներ.
- Օգոստոսի 12-ից – MacBook- և iPad-ի համար ապառիկ՝ առանց կանխավճարի:
- MacBook-ի գնման դեպքում – macOS դասընթացները՝ նվեր:
- 10% զեղչ Umba Training ծառայությունների համար:
- Ուսանողների համար. Mac գնելիս հաճախորդը քարտին կստանա 5000 դրամ՝ ուսանողական քարտներկայացնելու դեպքում:
Եվ սա դեռ ամենը չէ։ Օգոստոսի 12-ից սեպտեմբերի 22-ը մենք հայտարարում ենք սուպեր գներ Apple Watch-իև AirPods լավագույն մոդելների համար։ Այս սարքերը հիանալի աշխատում են iPhone-ի, Mac-ի և iPad-ի հետ ևաջակցում են շատ հետաքրքիր ֆունկցիաներ կրթության և ընդհանրապես կյանքի համար: Ժամացույցիօգնությամբ Դուք կարող եք վերահսկել Ձեր առողջությունը, սպորտային նվաճումները և ձայնագրելդասախոսությունները: Իսկ ականջակալները կդարձնեն հաղորդակցությունը հարմարավետ և թույլ կտանվայելել Ձեր սիրած թրեքների հիանալի ձայնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Ավելի լավ է սովորել iPhone-ով. 10 հիանալի հնարք ուսանողների համար
iMac или Mac mini. ընտրում ենք ունիվերսալ համակարգիչ ուսման և ժամանցի համար
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: