Ժամանակակից ուսումնական գործընթացում լրացուցիչ գաջեթները անփոխարինելի են։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում նոր ուսումնական տարուն պատրաստվել ոչ միայն գրենական պիտույքներով, այլև մտածել հեռախոսի թարմացման կամ խելացի ժամացույցի ձեռքբերման մասին։ Իսկ ի՞նչ Apple-ի գաջեթներ կարող են ուսումը դարձնել մի փոքր ավելի հաճելի, հարմարավետ և կազմակերպված։ 

AirPods – լռություն ուսման և աշխատանքի համար 

Որպեսզի պահպանվի կենտրոնացումը՝ աղմկոտ դպրոցական միջանցքում կամ տրանսպորտում տուն վերադառնալիս, անհրաժեշտ են ակտիվ աղմուկի նվազեցմամբ ականջակալներ։ Apple-ի էկոհամակարգում հասանելի են տարբեր լուծումներ․ 

  • AirPods 4 ANC-ով – թեթև ներդրվող ականջակալներ, որոնք աշխատում են մինչև 5 ժամ առանց քեյսի, 
  • AirPods Pro 2 – ներսում դրվող ականջակալներ մինչև 6 ժամ աշխատանքի ռեժիմով առանց քեյսի, 
  • AirPods Max – լրիվ չափի ականջակալներ, որոնք աշխատում են մինչև 20 ժամ առանց լիցքավորման։ 

Չնայած այն բանին, որ ակտիվ աղմուկի նվազեցումը ստեղծում է առանձնացվածության զգացողություն, բոլոր մոդելներում առկա է նաև «թափանցիկության» ռեժիմը։ Այն հնարավորություն է տալիս լսել շրջապատի ձայները՝ առանց ականջակալները հանելու։ 

Apple Watch – անձնական օգնական ձեռքի վրա 

Խելացի ժամացույցը ևս մեկ լավ սարք է Apple-ի կողմից՝ ինչպես ուսման, այնպես էլ առօրյայի համար։ Առաջին հերթին այն հնարավորություն է տալիս մնալ կապի մեջ՝ հեռախոսը հեռացնելով սեղանից։ Նշումներ, մեսենջերներից հաղորդագրություններ ու հավելվածների ծանուցումներ անմիջապես հայտնվում են ժամացույցի էկրանին, և դրանց կարելի է պատասխանել տեղում։ 

  • այլ օգտակար հնարավորություններ, 
  • շպարգալկի հնարավորությունը – ժամացույցը ունի մուտք դեպի այն լուսանկարները, որոնք պահված են «Նախընտրածներում» iPhone-ում, 
  • ներդրված ձայնագրիչ – հեշտ է ձայնագրել դասախոսությունները կամ սեփական գաղափարները, 
  • կոնցենտրացիա և հանգիստ – «Mindfulness» հավելվածի օգնությամբ կարելի է հաղթահարել սթրեսը և անհանգստությունը։ 

Ժամացույցը նաև հիշեցնում է շարժվելու մասին, պահպանում է ակտիվությունը և օգնում է հետևել առողջությանը։ Օրինակ՝ եթե սարքը ֆիքսի անկում, այն կարող է ազդանշան ուղարկել նախապես ընտրված կոնտակտին։ Իսկ նոր Apple Watch Series 10 մոդելները ստացել են սպորտի և առօրյա գործերի համար ընդլայնված գործիքակազմ։ 

iPad – ունիվերսալ հարթակ ուսման և ստեղծագործության համար 

Երբ խոսքը գնում է բազմաֆունկցիոնալ ուսումնական սարքի մասին, iPad-ը մշտապես հայտնվում է առաջատարների շարքում։ Այն միաժամանակ կարող է փոխարինել թե՛ տետրը, թե՛ նոթատետրը և թե՛ նկարելու համար նախատեսված պլանշետը։ Apple Pencil-ի օգնությամբ հարմար է գրել կոնսպեկտներ, նկարել սխեմաներ և անել նշումներ անմիջապես էլեկտրոնային փաստաթղթերում, իսկ ստեղնաշարը պլանշետը վերածում է կոմպակտ նոութբուքի։ 

Ինչպիսի՞ iPad ընտրել ուսանողին 2025 թվականին՝ կախված է ձեզանից․ 

  • iPad Pro 13 M4 – իր արտադրողականությամբ կարող է մրցել նոութբուքի հետ, 
  • iPad Air 11 M3 – համարվում է օպտիմալ տարբերակ մեծամասնության համար, 
  • iPad mini A17 Pro – հարմար է շարժական ձևաչափի համար, ամենաթեթևն է բոլոր շարքերից։ 

Ստեղծագործական մասնագիտությունների ուսանողների համար iPad-ը բացում է հնարավորություններ աշխատելու գրաֆիկայի, նկարազարդումների և պրեզենտացիաների հետ անմիջապես դասերի ժամանակ։ Իսկ ճարտարագիտական և ճարտարապետական ուղղությունների ուսանողները կարող են սարքը կիրառել արագ էսքիզների և գծագրերի համար։ 

MacBook – հիմնական գործիքը 

Նոութբուքը մնում է ուսանողի և դպրոցականի հիմնական գործիքը։ Երբ ընտրում եք տարբեր շարքերից, առաջնահերթ հաշվի առեք ապագա խնդիրները․ 

  1. MacBook Air – հարմար է առօրյա առաջադրանքների համար․ կոնսպեկտներ, աղյուսակներ, պրեզենտացիաներ, տեսազանգեր։ Այն թեթև է, կոմպակտ և աշխատում է մինչև 18 ժամ առանց լիցքավորման։ 
  1. MacBook Pro – նախատեսված է բազմաֆունկցիոնալության համար, այդ թվում՝ ծրագրավորման, դիզայնի, մոնտաժի և 3D մոդելավորման։ Բարձր արտադրողականությունը, մինչև 24 ժամ ինքնավար աշխատանքը և մեծ էկրանը թույլ են տալիս հարմարավետ աշխատել ծանր հավելվածների հետ։ 

MacBook Air-ը հարմար է հումանիտար և տնտեսագիտական ուղղությունների ուսանողների համար, իսկ MacBook Pro-ն ընտրում են ինժեներները, ճարտարապետները և կրիեյթիվ մասնագետները։ Սակայն անկախ մոդելից՝ Apple-ի էկոհամակարգը ձեզ առաջարկում է օգտակար գործառույթներ։ Օրինակ՝ կարելի է արագ անցում կատարել սարքերի միջև․ նախագիծը սկսել Mac-ում, շարունակել iPad-ում և համաժամեցնել նյութերը iPhone-ի հետ։

iPhone – էկոհամակարգի կենտրոն 

Նախորդ բոլոր գաջեթները հարմարավետ ու արդյունավետ են, սակայն չպետք է մոռանալ սմարթֆոնների մասին։ iPhone-ը այն Apple-ի սարքն է, որը դպրոցականներն ու ուսանողները կարող են օգտագործել՝ միանալու համար առցանց հարթակներին, շփվելու մեսենջերներում և աշխատելու ամպային ծառայությունների հետ։ Բացի այդ, այն անհրաժեշտ սարք է առօրյա կյանքի համար։ Հիմնական բազային սմարթֆոնները ներկայացված են աղյուսակում․ 

iPhone 14 

iPhone 15  iPhone 16 
Դիսփլեյ՝ 6,1 դյույմ  Դիսփլեյ՝ 6,1 դյույմ  Դիսփլեյ՝ 6,1 դյույմ 
Չիպ՝ A15 Bionic  Չիպ՝ A16 Bionic  Չիպ՝ A18 
    Apple Intelligence 
Հիմնական տեսախցիկ՝ 12 Մպ, ուլտրալայնանկյուն  Հիմնական տեսախցիկ՝ 48 Մպ, ուլտրալայնանկյուն  Հիմնական տեսախցիկ՝ 48 Մպ Fusion + 12 Մպ ուլտրալայնանկյուն 
    Տեսախցիկի կառավարման համակարգ 
Մինչև 20 ժ վիդեոհեռարձակման ռեժիմում  Մինչև 20 ժ վիդեոհեռարձակման ռեժիմում  Մինչև 22 ժ վիդեոհեռարձակման ռեժիմում 
MagSafe մինչև 15 Վտ, 20 Վտ ադապտեր  MagSafe մինչև 15 Վտ, 20 Վտ ադապտեր  MagSafe մինչև 25 Վտ, 30 Վտ ադապտեր 

Սմարթֆոնի օգնությամբ կարելի է թվայնացնել կոնսպեկտները, ղեկավարել առաջադրանքները նշումների և վիջեթների միջոցով, իսկ ֆայլերով արագ կիսվել AirDrop-ով՝ առանց հավելյալ ծրագրերի։ Հնարավորությունների ամբողջական ցանկը կախված է մոդելից․ այդ հարցով կարող եք խորհրդակցել iSpace-ի մասնագետների հետ։ 

Եզրակացություններ որ գաջեթը ընտրել? 

Apple-ի յուրաքանչյուր գաջեթ ունի հնարավորություններ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Օրինակ՝ AirPods-ը օգնում է կենտրոնանալ նույնիսկ աղմկոտ միջավայրում, իսկ Apple Watch-ը պահում է ուշադրությունը առաջադրանքների վրա։ Ընտրելով սմարթֆոնի, պլանշետի և նոութբուքի միջև՝ ցանկալի է կանգ առնել երկու տարբեր էկրանաչափերով գաջեթների վրա, որպեսզի նախագծերի վրա աշխատելն ավելի հարմար լինի։ Ամեն դեպքում՝ այն հարցում, թե ինչ ընտրել դպրոցականին, Apple-ը առաջարկում է հուսալի գործիքներ ինքնազարգացման համար։ 

iSpace-ում կարող եք պատվիրել Apple-ի բոլոր արդիական ապրանքները։ Եթե գնում եք օնլայն խանութից, առաքումը հնարավոր է Հայաստանի ողջ տարածքում։ Իսկ մեր օֆլայն խանութներում Երևանում կարող եք անձամբ փորձարկել գաջեթները․ դրանք գտնվում են բաց հասանելիության մեջ։ 

Կարդացեք նաև 

Ինչպե՞ս iPad-ը վերածել լիարժեք նոութբուքի. լավագույն պարագաներն ու կարգավորումները

Ի՞նչպես ճիշտ կարգավորել և օպտիմալացնել նոր MacBook-ը

Apple պլանշետների ակնարկ նկարչի աչքերովլավագույն մոդելները նկարիչների և դիզայներների համար

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*