Շատ օգտատերեր հաճախ հարց են տալիս՝ ո՞ր iPhone-ն ընտրել՝ արդյոք երկար տարիների ընթացքում ստուգված որ iPhone-ն է լավը՝ 14 թե 15, թե՞ նորաթուխ, ավելի առաջադեմ հնարավորություններով ու տեխնիկական բնութագրերով iPhone 16-ը, որի օգտատերային փորձը դեռևս քիչ է։  

Ընտրությունը բարդանում է այն հանգամանքով, որ բոլոր երեք մոդելներն էլ այժմ չափազանց արդիական են և պահանջված։ Իհարկե, տեխնիկական պարամետրերի և գնի մեջ տարբերություններ կան, սակայն յուրաքանչյուր սպառող ընտրություն կատարում է՝ ելնելով իր նախընտրած հնարավորություններից և բյուջեից։ Այս նյութում մենք կներկայացնենք այս մոդելները, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի կողմնորոշվել։ 

iPhone 14. Հենակետ՝ համեմատության համար 

Սկսենք Apple ընկերության բազային և արդեն փորձված հարթակից՝ iPhone 14-ից, որի թողարկումը տեղի ունեցավ 2022 թվականին։ Շարքը ներառում էր հետևյալ մոդելները՝ iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max։ Իսկ հիմնական տարբերությունները iPhone 14-ի ստանդարտ տարբերակի և 14 Pro-ի միջև կապված են էկրանի, տեսախցիկի և պրոցեսորի բարձր որակի հետ։ Ստորև կներկայացնենք դրանց հիմնական տարբերությունները։ 

Ցուցանիշներ  iPhone 14  iPhone 14 Pro 
Էկրան  6.1″ OLED Super Retina XDR, 60 Հց  6.1″ OLED Super Retina XDR, ProMotion՝ մինչև 120 Հց, Always On Display, Dynamic Island 
Էկրանի պայծառություն  833 նիտ  1774 նիտ 
Պրոցեսոր  Apple A15 Bionic  Apple A16 Bionic 
Օպերատիվ հիշողություն  6 ԳԲ, LPDDR4X  6 ԳԲ, LPDDR5 
Ներքին հիշողություն  125, 256 և 512 ԳԲ  125, 256 և 512 ԳԲ, 1 ՏԲ 
Հիմնական տեսախցիկ  Կրկնակի՝ 12 ՄՊ, f/1.5 բացվածքով, օպտիկական կայունացմամբ  եռակի՝ 48 ՄՊ, f/1.8 բացվածքով + 12 ՄՊ հեռախոշոր f/2.8 և 3x օպտիկական զում + 12 ՄՊ սուպերշատ անկյունով f/2.2 
Մարմնի նյութը  Ալյումին և ապակի  Չժանգոտվող պողպատ և ապակի 
Վիդեոյի դիտում մարտկոցով  20 ժամ  23 ժամ 

Ինչպես տեսնում եք, iPhone 14 Pro-ն ավելի հզոր մոդել է՝ շնորհիվ պրոցեսորի, տեսախցիկի և մի շարք այլ հնարավորությունների։ Սակայն, այս ամենը նաև բարձր գին է ենթադրում՝ մոտավորապես մեկուկեսից երկու անգամ ավելի բարձր․ 153 000 AMD – 190 000 AMD-ի դիմաց 305 000 – 382 000 AMD։ 

iPhone 15. Բնութագրերի և ֆունկցիաների զարգացում 

Ճիշտ մեկ տարի անց Apple ընկերությունը ներկայացրեց նոր՝ iPhone 15 մոդելը, որը հանդիսանում է ավելի կատարելագործված տարբերակ։ Ստորև կներկայացնենք դրա հիմնական տարբերությունները, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրություն կատարել՝ iPhone 14-ը ընդդեմ 15-ի 

  • Lightning-ի փոխարեն այժմ օգտագործվում է համընդհանուր USB-C միակցիչ, ինչը թույլ է տալիս մարտկոցի ավելի արագ և արդյունավետ լիցքավորում։ 
  • Նոր A16 Bionic պրոցեսոր, որն ավելի հզոր է։ 
  • 15 Pro մոդելներում տեսախցիկը համալրվել է պերիսկոպիկ ոսպնյակով, ինչը հնարավորություն է տալիս հասնել մինչև x5 զումի որակի բարելավման։ 
  • Այժմ Dynamic Island ֆունկցիան հասանելի է ոչ միայն Pro մոդելներում, ինչը հեշտացնում է ծանուցումներին և համակարգային իրադարձություններին արձագանքելը։ 
  • Կորպուսը դարձել է ավելի ամուր, ինչի շնորհիվ մաշակայունությունն ու դիմացկունությունը զգալիորեն աճել են։ 

Այս բոլոր թարմացումները նպաստում են նրան, որ iPhone 14 pro-ն ընդդեմ 15 pro-ի համեմատությամբ առավելությունը տրվում է վերջինիս։ Եթե պատրաստ եք վճարել ավելի լավացված և ժամանակի ընթացքում ստուգված մոդելի համար, ապա iPhone 15-ը կլինի լավագույն ընտրությունը «գին/արժեք» հարաբերակցության մեջ։ 

iPhone 16. Արդյո՞ք նորույթը արժե իր գինը 

2024 թվականին Apple ընկերությունը ներկայացրեց շուկայում իր հերթական նորույթը՝ iPhone 16-ը, որը տարբերվում է իր նորարարական տեխնոլոգիաներով։ Այդ պատճառով էլ դրա հզորությունն ու ֆունկցիոնալ հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են։ Ստորև ներկայացնում ենք այս մոդելի հիմնական առանձնահատկությունները․ 

  • A17 Pro պրոցեսոր՝ ապահովված 6-միջուկանի CPU-ով և 6-միջուկանի GPU-ով, ինչը երաշխավորում է բացառիկ արտադրողականություն։ 
  • Տիտանից կորպուս, որն ապահովում է միաժամանակ թեթևություն և բարձր ամրություն։ 
  • ProMotion էկրան՝ բարձր պայծառությամբ և մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ։ 
  • Տեսախցիկ, որը կարող է նկարահանել 8K վիդեո, իսկ լուսանկարների մշակումը իրականացվում է ավելի արդյունավետ։ 
  • Ֆունկցիոնալ նորամուծություններ՝ Face ID համակարգ, մարտկոցի աշխատանքային ժամանակի մեծացում, Wi-Fi 6E աջակցություն։ 

Ինչ վերաբերում է iPhone 16-ի գինը, ապա այն կարող է սկսվել մոտավորապես 420 000 AMD-ից, ինչը այն դարձնում է ավելի բարձրարժեք մոդել՝ համեմատած iPhone 14-ի և 15-ի հետ։  

Համեմատական վերլուծություն. iPhone 15, թե՞ iPhone 16 

Եթե դեռ չեք որոշել, թե որն ընտրել՝ iPhone 16 թե 15, ապա ներկայացնում ենք համեմատական աղյուսակ՝ դրանց հիմնական բնութագրերի հիման վրա։ 

Բնութագրեր  iPhone 15 / iPhone 15 Pro  iPhone 16 / iPhone 16 Pro 
Պրոցեսոր  A16 Bionic / A17 Pro  A17 Pro՝ բարելավված GPU-ով 
Կորպուս  Ալյումին / չժանգոտվող պողպատ  Տիտան 
Էկրան  OLED, Dynamic Island, մինչև 120 Հց Pro-ում  OLED ProMotion, մինչև 120 Հց 
Տեսախցիկ  Ավելի լավ զում՝ մինչև x5  8K վիդեո, բարելավված օպտիկա 
Անվտանգության համակարգ  Face ID, SOS արտակարգ իրավիճակների համար  Ավելի զարգացած Face ID, Wi-Fi 6E աջակցություն 
Անցողունակություն առանց լիցք  20 ժամ / 23 ժամ  24 ժամ / 28 ժամ 
Արժեք  305 000 / 382 000 AMD  Սկսած 420 000 AMD-ից և ավելի 

iPhone 15-ի առավելություններից են հզոր պրոցեսորը, ֆունկցիոնալ հնարավորությունները և առավել մատչելի գինը։ Դա լավագույն ընտրությունն է գին/արժեք հարաբերակցության տեսանկյունից։ 

Հիմա, երբ ծանոթ եք հիմնական տարբերություններին, ձեզ համար ավելի հեշտ կլինի հասկանալ՝ ինչն է ձեզ ավելի համապատասխանում՝ iPhone 15 թե iPhone 16։ 

Եզրակացություն. Ո՞ր iPhone-ն ընտրել՝ գին/արժեք լավագույն հարաբերակցության համար 

Որպեսզի կարողանաք կատարել ձեզ ամենահարմար ընտրությունը՝ iPhone 16 թե 15, թե գուցե 14 մոդելների միջև, այժմ դրանք կփորձենք խորհուրդ տալ՝ հաշվի առնելով դրանց հնարավորությունները և գնային քաղաքականությունը․ 

  • Եթե ձեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, ապա iPhone 14-ը կլինի լավագույն տարբերակը։ Այն բավականին հզոր է, ունի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները, և ամենակարևորը՝ դրա արժեքը մատչելի է լայն սպառողների շրջանակի համար։ 
  • Եթե ձեր բյուջեն մի փոքր ավելի մեծ է, ապա կարող եք ընտրել iPhone 15, որն ունի ավելի բարձր արտադրողականություն և ընդլայնված ֆունկցիոնալություն։ Այս դեպքում գինը լիովին համապատասխանում է որակին։ 
  • Իսկ եթե ցանկանում եք հնարավորինս շատ ստանալ սարքից, ապա ձեր ընտրությունը կարող է կանգ առնել iPhone 16-ի վրա, որը երկու նախորդ մոդելներից ամենաառաջադեմն է։ Այն շատ հզոր է, հուսալի և բազմաֆունկցիոնալ։ Ճիշտ է, դրա համար պետք է զգալիորեն ավելի շատ վճարել, բայց դա իսկապես արժանի ներդրում է։ 

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ արժե iPhone 16 pro-ն կամ Apple-ի ցանկացած այլ մոդել, այցելեք նրանց պաշտոնական ներկայացուցիչների կայքերը, որտեղ կգտնեք արդիական գները և համոզված կլինեք, որ ապրանքը ներկայացված է հենց Apple ընկերության կողմից.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Ինչպես հեռացնել օբյեկտներ լուսանկարներից iPhone-ում՝ օգտագործելով ներառված Clean Up գործիքը

Ինչպես կարգավորել նոր iPhone-ը: Մանրամասն ուղեցույց

Ավելի լավ է սովորել iPhone-ով. 10 հիանալի հնարք ուսանողների համար

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*