2025 թվականի սեպտեմբերի 9-ին շատերը մեծ ակնկալիքով էին սպասում Apple-ի ավանդական աշնանային շնորհանդեսին։ Այդ օրը ընկերությունը ներկայացրեց իր նոր սարքերը։ Եթե բաց եք թողել այս միջոցառումը՝ կարդացեք, թե որոնք են գլխավոր առանձնահատկությունները, որոնց մասին այժմ խոսում է ողջ աշխարհը։ 

AirPods Pro 3՝ աշխարհի լավագույն ակտիվ աղմուկի խլացման համակարգով 

AirPods Pro-ի երրորդ սերունդը ստացել է ավելի բարձր ձայնային որակ, դարձել է ավելի փոքր չափերով և այժմ ավելի հարմար է նստում ականջում՝ թարմացված ձևավորման և ականջակալների լայն ընտրության շնորհիվ՝ հասանելի է հինգ չափսով։ Սա շարքի ամենամեծ թարմացումն է AirPods Pro-ի պատմության ընթացքում։ 

  • Ակտիվ աղմուկի խլացումը գործում է երկու անգամ ավելի արդյունավետ, քան AirPods Pro 2-ում, և չորս անգամ՝ քան առաջին սերնդի մոդելում։ Ըստ Apple-ի՝ սա լավագույն աղմուկի խլացումն է բոլոր անլար ներդրվող ականջակալներից։ 
  • AirPods Pro 3-ը նաև կարող է իրական ժամանակում թարգմանել խոսքը՝ Apple Intelligence-ի օգնությամբ․ բավական է դրանք կրել և սկսել շփվել։ Եթե զրուցակիցը չի օգտվում AirPods-ից, ձեր երկխոսության տեքստային տարբերակը կարելի է ցուցադրել iPhone-ի էկրանին։ 
  • Առաջին անգամ AirPods-ը կարող են չափել զարկերակը մարզումների ընթացքում, ուստի մարզասրահ կարելի է գնալ նույնիսկ առանց Apple Watch-ի։ Ցուցիչները հասանելի են iPhone-ի «Մարզանք» հավելվածում։ 
  • Մոտ 50 տեսակի մարզում կարելի է հետևել անմիջապես ականջակալներով՝ առանց Apple Watch-ի։ 
  • IP57 ստանդարտի համապատասխան պաշտպանություն խոնավությունից։։ 
  • Ինքնավարությունը ևս բարելավվել է․ մինչև 8 ժամ աշխատանքի հնարավորություն՝ միացված աղմուկի խլացմամբ և մինչև 10 ժամ՝ թափանցիկ ռեժիմում։ Սա 33%-ով ավելի երկար է, քան նախորդ մոդելը։ 

Apple Watch Series 11՝ առողջության համար բարելավված գործառույթներով 

Apple Watch Series 11-ը ստեղծվել է, որպեսզի օգնի ավելի լավ հասկանալ ձեր առողջական վիճակը և մնալ մշտական կապի մեջ աշխարհի հետ։ Այն կարող է վաղ փուլում հայտնաբերել բարձր ճնշման (հիպերտոնիայի) նշաններ և այժմ աջակցում է նաև 5G կապին։ Նոր մոդելը հասանելի է երկու չափերով՝ 42 և 46 մմ։ 

  • Էկրանը դարձել է առավել պաշտպանված քերծվածքներից։ Ալյումինե մոդելները համալրվել են եզակի Ion-X ապակի՝ կերամիկական ծածկույթով, իսկ տիտանական մոդելները՝ ամուր շափյուղյա ապակով։ 
  • Սրտի բաբախի նոր օպտիկական սենսորը հնարավորություն է տալիս հայտնաբերել հիպերտոնիայի առաջին նշանները ճնշման բարձրացման դեպքում ժամացույցը ծանուցում է ուղարկում։ 
  • Քնի նորացված թրեքինգը ապահովում է հանգստի ժամանակ տվյալների հավաքագրում՝ ներառյալ զարկերակը, դաստակի ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը և այլ պարամետրեր։ Apple Watch-ը կարող է հետևել քնի տևողությանը և փուլերին առանց լրացուցիչ հավելվածների։ Տվյալները ներկայացվում են պարզ և օգտատիրոջ համար հարմար միջերես, ինչը օգնում է բարելավել քնի որակը և ձևավորել առողջ սովորություններ։ 
  • Ինքնավարությունն էլ է աճել․ մինչև 24 ժամ անընդմեջ աշխատանք և արագ լիցքավորում․ ընդամենը 15 րոպեում հնարավոր է լիցքավորել սարքը՝ մինչև 8 ժամ օգտագործման համար։ 

Apple Watch SE 3․ այժմ՝ Always-On Display-ի աջակցությամբ 

Apple Watch SE-ի երրորդ սերունդը ստացել է ավելի հարուստ հնարավորություններ՝ համեմատած նախորդ մոդելի հետ։ Սարքը հագեցած է S10 պրոցեսորով, ինչը հնարավորություն է տալիս օգտվել Always-On Display-ից և նոր ժեստերից։ Օրինակ՝ Double Tap գործառույթ, որը նախկինում հասանելի էր միայն բարձրակարգ մոդելներում, այժմ հասանելի է ողջ շարքում։ 

  • Պաշտպանիչ Ion-X ապակին դարձել է չորս անգամ ավելի ամուր, քան Apple Watch SE 2-ում։ 
  • Անջատիչի կարիք չկա մինչև 18 ժամ շարունակ աշխատանքի համար՝ նույնիսկ միացված Always-On Display-ի պայմաններում։ 
  • Նոր սերունդը նաև աջակցում է 5G կապին։ 
  • Առողջության համար նախատեսված գործառույթների շարքում են քնի թրեքինգը, դաստակի ջերմաստիճանի չափումը, քնի ապնոեի մասին ծանուցումները և մի շարք այլ հնարավորություններ։ 

Apple Watch Ultra 3՝ ռեկորդային մարտկոցի աշխատանքով 

Շարքի ամենադիմացկուն ժամացույցները դարձել են էլ ավելի կատարելագործված։ Էկրանը մեծացել է և դարձել ավելի պայծառ, իսկ շրջանակները՝ նեղացել։ Բայց ամենահետաքրքիրը թաքնված է պատյանի ներսում։ 

  • Ավելացվել է արբանյակային կապի հնարավորություն, որը գործում է ինքնուրույն՝ առանց iPhone-ի։ Նույնիսկ առանց ցանցի կարելի է ուղարկել ձեր գտնվելու վայրը կամ հաղորդագրություններ՝ հարազատներին կամ փրկարարական ծառայություններին։ Ճիշտ է, այս հնարավորությունը դեռ հասանելի չէ բոլոր երկրներում։ 
  • Ծանուցումներ՝ բարձր զարկերակային ճնշման առաջին նշանների մասին, որը հաճախ ընթանում է առանց ակնհայտ ախտանշանների։ 
  • Քնի գնահատման նոր գործառույթներ և Workout Buddy Apple Intelligence-ի հիման վրա գործող վիրտուալ համակարգ, որը տրամադրում է անհատական խորհուրդներ մարզչի ոճով։ Առկա են նաև արդեն ծանոթ գործառույթները՝ զգուշացումներ սրտի անկանոն ռիթմի, քնի խանգարումների մասին, ինչպես նաև էլեկտրասրտագրության, արյան մեջ թթվածնի մակարդակի սենսորներ և այլ հնարավորություններ։ 
  • Մինչև 42 ժամ առանց լիցքավորման։ Էներգախնայող ռեժիմում՝ մինչև 72 ժամ։ 
  • S10 պրոցեսոր, 5G և սպորտային ժամացույցների մեջ ամենաճշգրիտ GPS։ 

iPhone 17՝ դինամիկ էկրանի թարմացմամբ՝ մինչև 120 Հց 

Նորույթի ձևավորումը էականորեն չի փոխվել, սակայն ավելացվել են նոր գույներ, իսկ էկրանի չափը մեծացել է մինչև 6,3 դյույմ (iPhone 16-ում՝ 6,1)։ Այս խելացի հեռախոսը հատկապես կգնահատեն ինքնանկարների սիրահարները և բովանդակություն ստեղծողները, և դա ամենևին էլ պատահական չէ։ 

  • Բարելավված առաջային տեսախցիկը՝ Center Stage, 18 Մպ թույլատրությամբ։ Այն համալրված է քառակուսի սենսորով, որը հնարավորություն է տալիս մասշտաբել և պտտել տեսախցիկը՝ ապահովելով ավելի ճկուն նկարահանումներ ինքնանկար և տեսահոլովակների համար։ Կա նաև կայունացում՝ հարթ նկարահանումների համար շարժման ընթացքում։ 
  • Նոր գերբացանկյուն տեսախցիկը՝ 48 Մպ, ապահովում է որակյալ լայնանկյուն կադրեր և պանորամաներ, ինչպես նաև ավելի հստակ մակրոնկարներ։ Երկրորդ տեսախցիկը՝ 12 Մպ, օպտիկական կրկնակի (2x) մոտեցմամբ։ 

  • Dual Capture գործառույթ՝ միաժամանակ նկարահանման հնարավորությամբ՝ և՛ հիմնական, և՛ առաջային տեսախցիկներով։ 
  • OLED էկրան՝ մինչև 3000 նիտ պայծառությամբ։ 
  • ProMotion՝ էկրանի թարմացման հաճախականությամբ մինչև 120 Հց։ Այս նորարարությունը հիմնական iPhone մոդելներում սպասվում էր երկար ժամանակ։ Նախկինում այն հասանելի էր միայն Pro շարքի iPhone, iPad և Mac մոդելներում։ 
  • Առկա է նաև Always-On Display գործառույթը։ 
  • Ceramic Shield 2 պաշտպանիչ ապակի՝ բարձր դիմադրությամբ քերծվածքների նկատմամբ, հակափայլ ծածկույթով։ 
  • A19 պրոցեսոր՝ 6 միջուկանի CPU-ով և 5 միջուկանի GPU-ով։ 
  • Մարտկոցը ապահովում է մինչև 30 ժամ տեսանյութի նվագարկում։ Դա 8 ժամով ավելի է, քան iPhone 16-ում։ Երկարատև աշխատանք առանց լիցքավորման՝ հենց այն, ինչն ակնկալվում է խելացի հեռախոս։ Այստեղ աճը կազմում է 36%։ 
  • Հիշողության տարբերակներ՝ 256 և 512 ԳԲ։ 

iPhone Air – առաջին անգամ շարքում 

Ուշադրություն դարձրեք ոչ թե iPhone 17 Air, այլ պարզապես iPhone Air։ Առանց համարի։ Սա շարքի ամենաբարակ խելացի հեռախոսն է՝ ընդամենը 5,6 մմ։ Միևնույն ժամանակ այն ունի ամուր տիտանի պատյան և տպավորիչ արտադրողականություն։ 

  • Super Retina XDR էկրան՝ 6,5 դյույմ անկյունագծով և մինչև 3000 նիտ պայծառությամբ։ 
  • Always-On Display և ProMotion տեխնոլոգիաներ՝ էկրանի թարմացման հաճախականությամբ 1-ից մինչև 120 Հց։ 
  • Բարելավված պաշտպանիչ առաջային ապակի՝ Ceramic Shield 2, ինչպես նաև նոր հակափայլ ծածկույթ։ Առաջին անգամ հետևի ապակին նույնպես պաշտպանված է Ceramic Shield-ով, ինչը բարձրացնում է դիմադրությունը ճաքերի և քերծվածքների նկատմամբ։ Իսկ ամուր տիտանի շրջանակը կանխում է հեռախոսի պատյանի ձևախախտումը։ 
  • Center Stage առաջային տեսախցիկ՝ կայունացմամբ և 4K HDR ձևաչափով նկարահանման աջակցությամբ։ Առկա է նաև Dual Capture գործառույթը՝ միաժամանակ երկու տեսախցիկներով նկարահանման համար։ 
  • Նոր Fusion ունիվերսալ տեսախցիկը՝ 48 Մպ, հավասար է մի քանի օբյեկտիվ ունենալուն ձեր գրպանում։ Կիզակետային հեռավորությունը՝ 28 և 35 մմ։ Տեսախցիկը աշխատում է և՛ որպես սովորական (x1), և՛ որպես հեռահար (x2)։ 
  • Հզոր A19 Pro պրոցեսոր՝ 6 միջուկանի CPU-ով և 5 միջուկանի GPU-ով։ 
  • Նոր N1 չիպ, որը միավորում է Wi-Fi, Bluetooth և Thread, ինչպես նաև էներգախնայող բջջային մոդեմ C1X՝ Apple-ի սեփական մշակում։ 
  • Հիշողության տարբերակներ՝ 256 ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ։ iPhone Air-ը հասանելի է միայն eSIM տարբերակով։ 
  • Գույներ՝ Space Black, Cloud White, Light Gold, Sky Blue։ 
  • Ադապտիվ աշխատանքի ռեժիմի շնորհիվ iPhone Air-ը կարող է աշխատել մինչև 27 ժամ առանց լիցքավորման՝ տեսանյութի նվագարկման ռեժիմում (iPhone 16-ի՝ 22 ժամի փոխարեն)։ 

iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max՝ նոր դիզայնով 

Apple-ը 2025 թվականի Pro շարքը ներկայացրեց թարմացված unibody պատյանով, որը պատրաստված է ամբողջական ալյումինից։ Հիշեցնենք, որ վերջին երկու սերունդներում շրջանակը պատրաստվում էր տիտանից։ Նորույթը հասանելի է երկու չափով iPhone 17 Pro՝ 6,3 դյույմ անկյունագծով և iPhone 17 Pro Max՝ 6,9 դյույմ անկյունագծով։ 

  • Հետևի ապակին պաշտպանված է Ceramic Shield-ով, իսկ էկրանը՝ նոր սերնդի Ceramic Shield 2-ով, որն ավելի դիմացկուն է քերծվածքների նկատմամբ։ 
  • Սարքի ձևավորումը երկար տարիների ընթացքում առաջին անգամ փոխվել է։ Տեսախցիկները այլևս չեն տեղակայվում քառակուսի բլոկի մեջ, այլ՝ լայնական վահանակում, որը զբաղեցնում է սարքի ամբողջ լայնությունը։ Ինքը՝ օբյեկտիվները, գտնվում են ձախ կողմում, իսկ LiDAR-ը և լուսարձակիչը՝ աջում։ 
  • Բոլոր երեք հիմնական տեսախցիկները ստացել են 48 Մպ թույլատրություն․ լայնանկյուն, գերլայնանկյուն և հեռահար օբյեկտիվ՝ 8-ապատիկ օպտիկական մոտեցմամբ։ Թվային զումը՝ մինչև 40-ապատիկ։ Centre Stage առաջային տեսախցիկը, 18 Մպ, հնարավորություն է տալիս նկարահանել գերհաստատունացված վիդեոներ 4K HDR ձևաչափով։ Նկարման համար հասանելի է նաև միաժամանակյա աշխատանք երկու տեսախցիկներով։ 

  • Մասնագետների համար հասանելի են նոր նկարահանման ռեժիմներ․ Dolby Vision HDR, 4K 120, ProRes Log, ACES և ProRes RAW։ 
  • A19 Pro պրոցեսորը՝ Apple-ի ամենահզոր մշակիչը այս պահին։ Ի տարբերություն iPhone Air-ի՝ iPhone 17 Pro-ն ունի մեկով ավելի GPU միջուկ՝ 6՝ 5-ի փոխարեն։ 
  • Բարելավված սառեցման համակարգը՝ vapor chamber, հնարավորություն է տալիս հեռախոսին 40%-ով կայուն պահել բարձր արտադրողականությունը նախորդ սերնդի համեմատ․ սա զգալի աճ է․ սարքը չի տաքանում խաղերի ընթացքում կամ ProRes ձևաչափով նկարահանումների ժամանակ։ 
  • Մարտկոցի աշխատանքի տևողության բարձրացման վրա ազդում է նաև unibody կառուցվածքը․ iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max մոդելների պատյանը պատրաստված է ամբողջական ալյումինե բլոկից։ Սա հնարավորություն է տալիս տեղադրել ավելի մեծ տարողությամբ մարտկոց։ Իսկ հենց ալյումինե համաձուլվածքն ունի հիանալի ջերմատար հատկություններ։ Միայն eSIM-ով մոդելները, առանց նյութական SIM քարտի, ստացել են մի փոքր ավելի մեծ մարտկոց 
  • Աշխատանքի տևողությունը տպավորիչ է․ մինչև 39 ժամ տեսանյութի նվագարկման ռեժիմում՝ iPhone 17 Pro Max-ում և մինչև 33 ժամ՝ iPhone 17 Pro-ում։ 
  • N1 անլար ցանցի չիպ՝ Wi-Fi 7, Bluetooth 6 և Thread աջակցությամբ։ 
  • Հիշողության ծավալ՝ 256 ԳԲ-ից մինչև 2 ՏԲ։ 
  • Գույներ՝ Deep Blue, Cosmic Orange, Silver։ 

Շուտով բոլոր նշված սարքերը վաճառքի կհանվեն iSpace Հայաստանում։ iPhone 17-ի և աշնանային շնորհանդեսի այլ նորույթների գնի և վաճառքի մեկնարկի մասին կարող եք տեղեկանալ մեր կայքում կամ Instagram-ի էջում։ Բաժանորդագրվեք, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։ 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*