Սերվիս կենտրոն

Բարի գալուստ Apple-ի պաշտոնական սերվիս
կենտրոն Հայաստանում


Մեր մասնագետները սերտիֆիկացված են Apple-ի կողմից և պարբերաբար անցնում են
վերապատրաստման դասընթացներ: Վերանորոգման համար օգտագործվում են միայն
օրիգինալ Apple պահեստամասեր, որոնք հասանելի են միայն պաշտոնական սերվիս
կենտրոններին։ Ստացե՛ք պատշաճ Apple վերանորոգում ցանկացած սարքի համար։

Ընտրեք Ձեր սարքը.



Ինչու՞ են մեզ վստահում

Որակավորված
մասնագետներ

iSpace Service կենտրոնի բոլոր ինժեներները վերապատրաստված են Apple-ի կողմից: Իսկ վերանորոգումն իրականացվում է Apple Inc.-ի կանոնակարգի համաձայն։

Արդյունավետություն

Սպասարկման կենտրոնը առաջարկում է երկու տեսակի ախտորոշման տարբերակներ - Express և Full։ Սպասարկման կենտրոնում միշտ առկա են ամենապահանջված պահեստամասերը - էկրաններ, ականջակալներ և այլն ինչի շնորհիվ նորոգումների զգալի մասը կատարվում է նույն օրը որոշ դեպքերում նաև հաճախորդի ներկայությամբ։

Երաշխիք

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր կատարած աշխատանքի համար: Հետևաբար, տրամադրում ենք երաշխիք բոլոր տեսակի պահեստամասերի համար որոնք օգտագործվել են վերանորոգման աշխատանքների մեջ արտադրողի կողմից հաստատված 90 օր ժամկետով:

Օրիգինալ պահեստամասեր

Apple-ը օրիգինալ մասեր մատակարարում է միայն լիազորված սպասարկման կենտրոններին: iSpace սերվիս կենտրոնն աշխատում է գործարանային պահեստամասերով և գործիքակազմով:



Վերանորոգման ընդունման կանոնները

Սարքի նախապատրաստումը սպասարկման համար

1 Նախապես խորհուրդ ենք տալիս կրկնորինակել Ձեր սարքավորման մեջ պարունակվող տվյալները (Back-up)։ Սարքավորման սպասարկման ժամանակ հնարավոր է կորչեն Ձեր անձնական տվյալները, ինչի համար սպասարկման կենտրոնը պատասխանատվություն չի կրում։ Ինքնուրույն չկարողնալու դեպքում մեր մասնագետները կօգնեն ձեզ այդ հարցում։

2 Անջատեք “Գտնել իմ iPhone-ը (Find My iPhone)” ֆունկցիան iOS սարքերում կամ անջատեք “Գտնել իմ Mac-ը (Find My Mac) ֆունկցիան MacBook-ում կամ iMac-ում:

3 Եթե Ձեր սարքավորման մոտ առկա է լիցքավորման խնդիր, ապա անպայման սպասարման ներկայացրեք նաև լիցքավորիչը, որպեսզի դա նույնպես ստուգվի։

4 Եթե սարքավորումը ներկայացնում եք երաշխիքային սպասարկման ապա անպայման մոտեցրեք սարքավորման գնման փաստը հավաստող փաստաթղթեր(ՀԴՄ կտրոն, փոխանցման հաշվի կրկնորինակ և երաշխիքային կտրոն)


Գրանցվեք սպասարկման ծառայության համար

Թողեք Ձեր կոնտակտային տվյալները և ընտրեք
սպասարկման կենտրոն այցելելու ցանկալի ժամը

Մեր հասցեները.