InecoBank Credit

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՌԻԿ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ 

 

  1. Սույնով դիմում եմ ապառիկ կարգով ապրանք(ներ)ի և/կամ ծառայություն(ներ)ի ձեռքբերման նպատակով "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից 30.000 - 3.500.000 ՀՀ դրամ գումարի սահմաններում ֆինանսավորում ստանալու համար՝ վերջինիս կողմից սահմանված պայմաններին համապատասխան: 

  1. Տեղեկացված եմ, որ "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից սույն հայտի վերաբերյալ դրական կամ բացասական որոշում կայացնելու համար տեղեկատվության բավարար չլինելու դեպքում անհրաժեշտ է սույն հայտի ներկայացման պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ՝ ներկայացնելով սույն հայտի՝ ինձ տրված մեկ օրինակը, ինչպես նաև իմ վարկարժանության ստուգման հետագա ընթացքի համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն՝ ըստ պահանջի: Հասկանում և ընդունում եմ, որ սույն կետով սահմանված ժամկետում "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ չներկայանալու դեպքում սույն հայտը կմերժվի "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից: 

  1. Տեղեկացված եմ, որ սույն հայտը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն որոշման կայացման օրվանից առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ձևով կհայտնի ինձ՝ "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի տարածքում թղթային օրինակն առձեռն տրամադրելով: 

  1. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից հարցում կատարվի "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ և վերջինիս խնդրում եմ "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ին տրամադրել իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել ինձ հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս։ Ինչպես նաև տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին` առանց ինձ նախապես տեղյակ պահելու, "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ն "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ին տրամադրի իմ ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ։ Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից կարող են ազդել "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից կայացված համապատասխան որոշման վրա։ Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է։ 

  1. Սույնով հաստատում եմ, որ սույն փաստաթղթի նախորդ կետով իմ կողմից տրված համաձայնությունն ամբողջ ծավալով տարածվում է նաև ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի, "ՆՈՐՔ" սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի, հանրային տվյալների բազաների, "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի հետ համագործակցող վարկային բյուրոների և բանկային սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող անձանց կողմից "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ին իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների (իսկ "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքվելու դեպքում նաև՝ ապագա ֆինանսական պարտավորությունների) վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև այլ տվյալների տրամադրման վրա՝ ինչպես սույն համաձայնության տրամադրման պահին, այնպես էլ "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում: