Phantom I

Գերհզոր ձայն

 

Բարձրախոսների նոր դաս

Ինտուիտիվորեն հասկանալի և հեշտ միացվող Phantom I բարձրախոսն արձակում է բարձրակարգ, գերխիտձայնի ֆիզիկական ազդեցությունն էլ ավելի մեծ հզորությամբ, պարզությամբ և ճշգրտությամբ, քանցանկացած այլ անլար բարձրախոս:

Հատկանշական և խորհրդանշական

Այս բարձրախոսն ունի հեղափոխական տեխնոլոգիա՝ ապահովելով ունկնդրումից ավելի ինտենսիվ տպավորություններ, որն իսկապես կներթափանցի մինչև Ձեր հոգու խորքը:

Wi-Fi
AirPlay 2
Bluetooth® 5.0
Spotify Connect
UPnP
Օպտիկական Մալուխ
Roon աջակցություն

Phantom I 103 dB


Կատարողականությունը

Ձայնի առավելագույն մակարդակը
103 դԲ ձայնային ճնշում 1 մետրի վրա

Ուժեղացման ընդհանուր հզորությունը
500 Վտ միջին քառակուսային արժեք

Հաճախականության բնութագրեր (թողունակության լայնությունը/bandwidth/)
Թողունակությունը՝ սկսած 16 Հց-ից մինչև 25 կՀց (@-6 դԲ)
Հաճախականության բնութագրի ճշգրտությունը՝ ± 2 դԲ - 20 Հց-ից 20 կՀց

Տեխնիկական պայմաններ

Բարձրախոսներ
Ալյումինե բարձր հաճախականությամբ բարձրախոսներ
Ալյումինե միջին հաճախականությամբ բարձրախոսներ
Ալյումինե ցածր հաճախականությամբ բարձրախոսներ

Կողային ծածկույթ

Կորպուս: սպիտակ RAL 9016
Հղկված չժանգոտվող պողպատից կողային վահանակներ
Սպիտակ գմբեթաձև բարձրախոսներ RAL 9016

Phantom I 108 dB


Կատարողականությունը

Ձայնի առավելագույն մակարդակը
108 դԲ ձայնային ճնշում 1 մետրի վրա

Ուժեղացման ընդհանուր հզորությունը
1100 Վտ միջին քառակուսային արժեք

Հաճախականության բնութագրեր (թողունակության լայնությունը/bandwidth/)
Թողունակությունը՝ սկսած 14 Հց-ից մինչև 27 կՀց (@-6 դԲ)
Հաճախականության բնութագրի ճշգրտությունը՝ ± 2 դԲ - 20 Հց-ից 20 կՀց

Տեխնիկական պայմաններ

Բարձրախոսներ
1-ին դասի բարձրակարգ տիտանե դինամիկ
Ալյումինե միջին հաճախականությամբ բարձրախոսներ
Ալյումինե ցածր հաճախականությամբ բարձրախոսներ

Կողային ծածկույթ

Կորպուս: սպիտակ RAL 9016
22-կարատանոց վարդագույն ոսկով պատված կողային վահանակներ
Սպիտակ գմբեթաձև բարձրախոսներ RAL 9016

Phantom I 108 dB Opéra de Paris

Կատարողականությունը

Ձայնի առավելագույն մակարդակը
108 դԲ ձայնային ճնշում 1 մետրի վրա

Ուժեղացման ընդհանուր հզորությունը
1100 Վտ միջին քառակուսային արժեք

Հաճախականության բնութագրեր (թողունակության լայնությունը/bandwidth/)
Թողունակությունը՝ սկսած 14 Հց-ից մինչև 27 կՀց (@-6 դԲ)
Հաճախականության բնութագրի ճշգրտությունը՝ ± 2 դԲ - 20 Հց-ից 20 կՀց

Տեխնիկական պայմաններ

Բարձրախոսներ
1-ին դասի բարձրակարգ տիտանե դինամիկ
Ալյումինե միջին հաճախականությամբ բարձրախոսներ
Ալյումինե ցածր հաճախականությամբ բարձրախոսներ

Կողային ծածկույթ

Կորպուս: սպիտակ RAL 9016
Ոսկեպատ վահանակներ Moongold (պալադիումի և դեղին ոսկու թանկարժեք և չժանգոտվող համաձուլվածք)
Սպիտակ գմբեթաձև բարձրախոսներ RAL 9016

Եղեք շարժման մեջ

Phantom I-ի ձայնային հնչողությունը մեկ բառով կարելի է բնութագրել որպես իմպլոզիվ(գերհզոր): Հատուկ այս բարձրախոսի համար պատրաստված 1431 դետալներ, որոնք ներդաշնակորեն համադրվում են միմյանց հետ՝ ստեղծելով ներքին ռեակցիա ինչպես Phantom-ի, այնպես էլ Ձեզ մոտ: Ինֆրացածրից մինչև գերհստակհաճախականություններ՝ բացահայտեք բարձրակարգ, գերխիտ ձայնի ֆիզիկական ազդեցությունը նախադեպը չունեցող հզորությամբ, պարզությամբ և ճշգրտությամբ: Դուք կհասկանաք, երբ զգաք այն:

ԸՆԴԼԱՅՆԵՔ ՁԵՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ

Մեկ Phantom բարձրախոսից ավելի լավ բան կարող է լինել երկու Phantom բարձրախոսը: Ստերեոֆոնիկռեժիմում Phantom-ի ձայնային պատկերն էլ ավելի է ընդլայնվում՝ ունկնդրմանը հաղորդելով նոր չափանիշներ, քանի որ բարձրախոսներն աշխատում են կատարյալ համաժամանակայնությամբ: Առավել էքստրեմալ, առավել հզոր, առավել ուշագրավ:

ՁԵՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐՈՒՄ

Համաժամացրեք Ձեր ողջ տունը սիմֆոնիայի ռեժիմում կամ հեռարձակեք որևէ նոր բան յուրաքանչյուրսենյակում Devialet հավելվածի միջոցով: Շնորհիվ Multiroom-ի՝ հայտնվել են ունկնդրման ավելի շատեղանակներ:

Նշում. iOS-ի օգտատերերի համար Phantom-ն առաջարկում է նաև Multiroom-ի կարգավորմանհնարավորություն Airplay 2®-ի միջոցով:

Ինտելեկտուալ պրոցեսոր
Devialet

Phantom-ը հագեցած է հզոր Devialet ինտելեկտուալ պրոցեսորով, որն օգնում է ապահովել ձայնի բարելավված որակ: Phantom-ի ազդանշանային մշակման և ուժեղացման ֆունկցիաները (ADH®, SAM®, Magic Wire, Class A, DAC) ներկառուցված են SoC-ում (Համակարգ Բյուրեղի վրա), որը հատուկ նախագծված էօպտիմալ ինտեգրման համար: Իսկ ո՞րն է արդյունքը. ձայնի ցանկացած բարձրության դեպքում օպտիմալ կատարողականության համար բարելավված ջերմության ցրումը, էներգաարդյունավետության բարձրացումը և հազիվ չափելի աղավաղումը, հագեցվածությունը կամ աղմուկը:

Բարձր լուծաչափ

Phantom-ն այժմ իր մեջ համատեղում է ոլորտի առաջատար ձայնային ռեժիսորական և բարձր լուծաչափիհնարավորությունները՝ շատերի համար ապահովելով ունկնդրման բացառիկ փորձառություն: UPnP-ի ևօպտիկական մուտքի հետ մեկտեղ Phantom-ը պատրաստ է աշխատել նաև Roon-ի հետ՝ հնարավորությունտալով Phantom-ի բոլոր օգտատերերին վայելել աննախադեպ 24-բիթանոց Hi-Res աուդիո:



Հաճելի է պահել
հսկողության տակ

Phantom-ը գտել է իր հավատարիմ զուգակցին. յուրաքանչյուր Phantom I ներկայանում է հատուկհեռակառավարման վահանակի հետ միասին, ինչն օգնում է Ձեզ առավելագույն ճշգրտությամբ հեռակառավարել Ձեր սիրելի երաժշտությունը կամ ֆիլմը: Phantom-ի ողջ հզորությունը կառավարվում է Ձերմատների օգնությամբ:

Տեխնոլոգիական
կատարելություն

Ավելի քան 10 տարվա հետազոտություններ և մշակումներ, 200-ից ավելի արտոնագրեր և 100 փորձագետներ աերոդինամիկայի, ավտոմոբիլային շինարարության, ակուստիկայի և մեքենաշինությանոլորտներում: Եվ սա այն ամենն էր, ինչն անհրաժեշտ էր ստեղծելու մի համակարգ, որը կարող էրհաղթահարել ֆիզիկայի սահմանները և ապահովել ստանդարտ բնութագրերը: Աղավաղման, հագեցվածության և ֆոնային աղմուկի բացառում:

60 ԿԳ

ձգողական ուժ կողային ցածր հաճախականությանբ բարձրախոսներում:

174 ԴԲ

Ներքին ակուստիկ ճնշում:

1431 ԴԵՏԱԼՆԵՐ

Մշակված հատուկ Phantom-ի համար:

Անթերի
ինժեներություն

Devialet-ը հավատարիմ է մնում ընդգրկուն նորարարություններին (ապարատային և ծրագրայինապահովում, ներքին և արտաքին դիզայն, արտադրություն)՝ ավելի լավ ակուստիկա առաջարկելու համար:

ADH®

ADH® Analog Digital Hybrid

Արտոնագրված Devialet ADH® կամ Analog Digital Hybrid տեխնոլոգիան ապահովում է անալոգայինհզորացման ողջ բարդությունը՝ օգտագործելով թվային ուժեղացման ողջ հզորությունն ու կոմպակտությունը: Երկու ոլորտներից լավագույնը: Ձայնի հնչողության պարզության և թափանցիկության համար՝ անկախծավալից: Ցանկացած վայրում: Սա իսկական հեղափոխություն է:

SAM®

SAM® Speaker Active Matching

Մենք բացահայտել ենք SAM® մաթեմատիկական մոդելը՝ ամբողջ աշխատանքի ընթացքում անթերիճշգրտություն ապահովելու համար: Անկախ նրանից, թե Դուք գործ ունեք անցումային պրոցեսների, թեհաստատուն ազդանշանի հետ, SAM®-ի ինֆորմացիայի մշակման աստիճանը գերազանցում է նախկինումհնարավոր ամեն ինչ: Սա թույլ է տալիս Phantom-ին բացարձակ ճշգրտությամբ վերարտադրել Ձերերաժշտության ռիթմն ու տեմպը: Ասպիսով, Դուք կարող եք զգալ իրականությունից չտարբերվող ցանկացած էմոցիա:

HBI®

HBI® Heart Bass Implosion

HBI® — եզակի համակարգ: Մշակված հատուկ Phantom-ի համար՝ այն կտանի Ձեզ դեպի երբևէ հանդիպածամենացածր հաճախականությունները:

Կոմպակտ կորպուսի և բարձր ձայնային ճնշման պայմաններում աշխատելու համար նախատեսվածPhantom-ի հերմետիկ կառուցվածքը կազմված է համատեղ աշխատող երկու կողային վուֆերներից: Վերջիններիս համատեղ շարժման հիմքում ընկած զուտ ձգողական ուժն առաջացնում է ֆիզիկականարձագանքով գերխիտ ձայն: Մինչև անգամ ինֆրաձայն: 14 Հց: Բարի գալուստ ձայների անծայրածիր տարածություն:

Devialet հավելված.
Ձեր ձայնը, Ձեր ճանապարհը

Կառավարեք Ձեր Phantom համակարգը, կարգավորեք պարամետրերը և եղեք տեղեկացված. և այս ամենըDevialet հավելվածի միջոցով: Ինտուիտիվորեն հասկանալի հավելվածը թույլ է տալիս Ձեզ անհատականացնել Phantom-ի հետ աշխատանքի փորձը. կարգավորել Ձեր Phantom-ը, կարգավորելաուդիո/վիդեո ուշացումները, ակտիվացնել սպասման ռեժիմը կամ կարգավորել ցածր հաճախականություն գիշերային ռեժիմի համար: